Սիրտը բուժում ենք կիտրոնով. Ժողովրդական բժշկություն

Բաղադրությունը

Ջուր` 90-91%, շաքարներ` 0.7-0.9%, կիտրոնաթթու` 5-9%, ազոտային նյութեր` 0.05%, մոխրացող նյութեր` 0.2%: Պարունակում է նաև միկրո-, մակրոէլեմենտներ` 40-50 մգ, վիտամիններ` A, C, B խմբի վիտամիններ:

Կիտրոնը հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։Ավիցեննան կիտրոնի հյութը համարել է հզոր միջոց սրտի տենդագին խփոցների դեմ:

Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ այս միրգն օգտագործվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ու բուժման համար:

Այդ նպատակով օգտագործում են ինչպես ամբողջական կիտրոնը, այնպես էլ դրա հյութն ու կեղևն առանձին:Կիտրոնն օգնում է հավասարակշռել սիրտ-անոթային համակարգի ակտիվությունը:

Հիպերտոնիա. զարկերակային արյան բարձր ճնշման դեպքում օգտակար են բոլոր ցիտրուսները: Բուժումը ցանկալի է սկսել, երբ խնդիրը նոր-նոր է առաջացել:Անհրաժեշտ է 1-ական բաժակ ծովաբողկի և գազարի, 1 կիտրոնի հյութեր և 1 բաժակ մեղր: Այս ամենը խառնել և օրական 3 անգամ ընդունել 1 ճաշի գդալ, ուտելուց 1 ժամ առաջ: Բուժման կուրսը 2 ամիս է: Խառնուրդը պահել սառնարանում:

Կիտրոնի կեղևը նույնպես օգնում է զ/ճ-ն իջեցնելուն: Թուրմ պատրաստելու համար վերցնել 2 ճաշի գդալ թարմ կիտրոնի կեղև, ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր և մարմանդ կրակով եփել մոտ կես ժամ, թողնել թրմվի 10 րոպե, ապա քամել: Ընդունել 0,5 բաժակ, օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

Հիպերտոնիկներին հանձնարարվում է ամեն օր ուտել կեսական կիտրոն կեղևով, կարելի կիտրոնը խառնել մեղրի հետ:Հիպերտոնիայի դեպքում և սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման նպատակով կարելի է պատրաստել հետևյալ խառնուրդը. հավասար քանակությամբ վերցնել կիտրոն կեղևով, առանց կորիզների, լոռամրգի, մասուրի թարմ պտուղներ և մեղր: Անցկացնել մսաղացով և խառնել: Փակ տարայի մեջ լցնել ու մեկ օր թրմել, ապա պահել սառնարանում: Ընդունել 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ:

Սրտամկանի ինֆարկտ.

նստակյաց կենսակերպը, սխալ սնունդը և հաճախակի սթրեսները հանգեցնում են արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակի բարձրացման, ինչն էլ իր հերթին նպաստում է սկլերոտիկ կուտակների առաջացմանը:

Այս ամենի հետևանքն էլ սրտի հիվանդություններն ու ինֆարկտներն են: Սրտի և անոթների հիվանդություններից խուսափելու համար, կանխարգելման նպատակով, հարկ է ընդունել կիտրոնի հյութը բրգաձև սոճու կոների թուրմի հետ խառնած: Թուրմը պատրաստվում է հետևյալ հաշվարկով` 1 ճաշի գդալ բրգաձև սոճու կոների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 10-15 րոպե: Թուրմը կիտրոնի հյութի հետ խառնած ընդունել օրական 2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ:

Սրտային անբավարարություն.

հիվանդությունը հանգեցնում է սրտային մկանների կրճատման նվազեցման: Տարբերում են սուր և քրոնիկական ձևերը: Հիվանդությունը զարգանում է սրտի վրա ծանրաբեռնվածության կամ արյան մատակարարման խանգարման հետևանքով:

Կանխարգելման նպատակով, հիվանդության բարձր ռիսկի հակված մարդկանց անհրաժեշտ է կիտրոնն օգտագործել կալիում պարունակող մթերքի հետ: Կալիումի մեծ քանակության է պարունակվում հատիկավորների, ձմերուկի, դդմի, ծիրանաչրի, սև սալորաչրի և չամիչի, ծովակաղամբի ու ընկուզեղենի մեջ:

Վերցնել 30-ական գրամ դեղձ և սև սալորաչիր: Կեղևից մաքրել 1 կիտրոնը և քամել հյութը, ապա մսաղացով անցկացնել դեղձը, կիտրոնի փափուկ մասն ու սև սալորաչիրը, ավելացնել կիտրոնի հյութը: Ընդունել առավոտյան, անոթի վիճակում, 2 ճաշի գդալ:Սիրտի թույլ աշխատանքին օգնում է կիտրոնի կեղևը ծամելը, քանի որ այն հարուստ է օգտակար եթերային յուղերով: Կիտրոնը լվանալ նախօրոք քացախ ավելացրած ջրով: Դա կօգնի մասամբ հեռացնել հնարավոր քիմիկատները, որով մշակվել են ծառերն ու պտուղները:

Կրծքահեղձուկ.

հիվանդությունը դրսևորվում է կրծքավանդակի շրջանում հանկարծակի ցավի նոպաներով, ինչը սրտի արյունամատակարարման սուր անբավարարության հետևանք է: Նոպաները հաճախ տեղի են ունենում ֆիզիկական բարձր ծանրաբեռնվածությունների դեպքում:

Իհարկե կրծքահեղձուկը կիտրոնի օգնությամբ չի կարելի բուժել, սակայն կանխարգելման նպատակով դրա օգուտը բավականին արդյունավետ է:Վերցնել 50 գ գազար, մեկ նարինջ և մեկ կիտրոն, 30-ական գրամ ծիրանաչիր, բանան և սև սալորաչիր: Լավ լվանալ և մսաղացով անցկացնել (կիտրոնն ու նարինջը կեղևով), ապա ավելացնել 2 ճաշի գդալ մեղր: Խառնուրդն ընդունել առավոտյան, 1-2 ճաշի գդալ, 20 օրվա ընթացքում:

Կրծքահեղձուկի դեպքում օգտակար է ևս մեկ ժողովրդական միջոց. քամել 2 կիտրոնի և 2 ճյուղ հալվեի հյութերը, ավելացնել 500 գ մեղր, լցնել ապակյա տարայի մեջ, ամուր փակել և 1 շաբաթ պահել սառնարանում: Ընդունել օրական երեք անգամ, 1 ճաշի գդալ, ուտելուց 1 ժամ առաջ:Տախիկարդիա. հանգիստ վիճակում սրտային արագացած ռիթմն, առաջին հերթին, պահանջում է հանգստացնող դեղպատրաստուկներ: Դրա հետ մեկտեղ, կիտրոնն անհրաժեշտ է սրտային մկանների տոնուսի պահպանման համար:

Վերցնել 1 լ կիտրոնի թարմ հյութ և խառնել 0,5 լ ծիրանի հյութի և նույն քանակությամբ հանքային ջրի հետ: Ընդունել օրական 3 անգամ, մեկ թեյի բաժակ, ուտելուց հետո:Անոթների մաքրում. Ամիսը մի քանի անգամ հանձնարարվում է անոթների մաքրում անցկացնել հետևյալ խառնուրդով. 2-ական կիրտրոնն ու նարինջը կեղևով ու կորիզներով անցկացնել մսաղացով, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր: Լցնել ապակյա տարայի մեջ, պահել սառնարանում:

Ընդունել օրական մեկ անգամ, 3 թեյի գդալ` թեյի մեջ խառնած: Բուժման կուրսը 1 ամիս է: Մաքրումը կանխարգելում է կրծքահեղձուկը, ինֆարկտն ու ինսուլտը, կարգավորում զ/ճ-ն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий