Առողջ դեռահասը մահացել է գլուխը շատ կտրուկ շրջելու պատճառով

17-ամյա կադետ Բեն Լիթլվուդը՝ անգլիական Մեծ Մանչեսթեր կոմսության Դակինֆիլդ քաղաքից, շատ կտրուկ շրջել է գլուխը, որի պատճառով նրա մոտ ինսուլտ է տեղի ունեցել։ Դրանից մի քանի օր անց նա մահացել է։The Mirror թերթը հայտնում է, որ Բենը երբեք առողջությունից չի բողոքել, ալկոհոլ չի օգտագործել եւ չի ծխել։

Ապրիլի 3-ին նա, վերադառնալով քոլեջից, հետեւել է փոքր քրոջը, իսկ մայրը՝ Վիկի Բրոքլհարսթը գնացել է աշխատանքի։ Ավելի ուշ նա հայտնաբերել է, որ որդուց բաց թողնված զանգ կա եւ հետ է զանգել նրան, սակայն տղան չի պատասխանել։Կինը զգացել է, որ ինչ-որ բան է տեղի ունեցել, թույլտվություն է վերցրել եւ գնացել է տուն։

Նա որդուն գտել է խոհանոցի հատակին պառկած։ Կողքին շան շրջված կերակրամանն է եղել։ Խոհանոցում նստած է եղել 2-ամյա քույրը։ Վիկին ենթադրել է, որ որդու ոտքը կպել է կերակրամանին, նա ընկել է եւ հարվածել գլուխը։Դեռահասին հոսպիտալացրել են վերակենդանացման բաժանմունք, սակայն այնտեղ բժիշկները բավական երկար՝ մոտ 4 օր չեն հասկացել, որ նա ինսուլտ է տարել, պացիենտի տարիքի պատճառով այդ մասին անգամ չեն էլ կասկածել։

Նրանք ենթադրում են, որ տղան կտրուկ շրջել է գլուխը, որի հետեւանքով զարկերակը պատռվել է, եւ տրոմբը ընկել է ուղեղի մեջ։ Բժիշկներից մեկը խոստովանել է, որ 12 տարվա պրակտիկայի ընթացքում նման բան չի տեսել։Հոսպիտալացումից 8 օր անց Բենը մահացել է։ Անալիզները ցույց են տվել, որ նրա մահը վրա է հասել իշեմիկ ինսուլտի հետեւանքով զարկերակի ողնաշարային տրոմբոզի պատճառով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий