ՍԻՐԱՅԻՆ ՀՈՐՈՍԿՈՊ. ԻՄԱՑԵՔ ԱՐԴՅՈՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՔ ՆՐԱՆ…

ԽՈՅ

Կին-Խոյերը շատ փոփոխական են, նրանք շուտ սիրահարվում եւ շուտ հիասթափվում են: Շատ սիրավեպեր են ունենում` նույնիսկ հասուն տարիքում:

Սովորաբար ամուսնանում են վաղ տարիքում, իսկ հետո դառն ափսոսում` շուտափույթ որոշման համար: Խոյերը ուշ են ձեռք բերում իմաստություն եւ հաճախ իրենց ընտրությունը կատարում են միայն 30-35 տարեկանում:

  • ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Ցուլ, Աղեղնավոր, Երկվորյակներ:
  • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Խեցգետին, Կշեռք, Այծեղջյուր:

ՑՈՒԼ

Կին-Ցուլը շատ բծախնդիր է ամուսնու ընտրության հարցում: Նրանք հասկանում են, որ շատ բան կարող են առաջարկել ամուսնուն` ճաշակ, հմայք, տնային տնեսություն վարելու մեծ ձիրք:

Տղամարդ-Ցուլը իդեալական ամուսին է: Նա հավատարիմ, վստահելի ու մեծահոգի է: Նա շատ կրքոտ է, բայց` քչախոս: Նրանք դառնում են իդեալական ծնողներ:

  • ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Երկվորյակներ, Խեցգետին, Ձկներ:
  • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Կարիճ, Առյուծ, Ջրհոս:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Կին-Երկվորյակները շատ գրավիչ, կանացի եւ գեղեցիկ են: Տղամարդ-Երկվորյակները օժտված են բարձր ինտելեկտով եւ հնարամտությամբ, ավելի շատ ձգտում են գեղեցկությանը, քան ընտանիքին: Հաճախ արտահայտում են վրդովմունքն ու դժգոհությունը կյանքի նկատմամբ: Չեն սիրում ճնշումը` զուգընկերոջ կողմից:

  • ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Խեցգետին, Առյուծ, Ջրհոս:
  • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Կույս, Աղեղնավոր, Ձկներ:

ԽԵՑԳԵՏԻՆ

Կին-Խեցգետինը հոգատար մայր է, լավ տնտեսուհի, հավատարիմ կին: Սովորաբար ավելի շատ սիրում են երեխաներին, քան ամուսնուն:Տղամարդ-Խեցգետինը տան տղամարդ է, բարի, կարեկցող եւ հոգատար: Խեցգետինները, կարծես, սեփականատերեր լինեն, շատ խանդոտ են:

  • ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Առյուծ, Կույս, Ցուլ:
  • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Կշեռք, Այծեղջյուր, Խոյ:

ԱՌՅՈՒԾ

Կին-Առյուծները սեքսուալ եւ գրավիչ են: Նրանք պատասխանատու, հավատարիմ, լավ տնային տնտեսուհիներ են:Տղամարդ-Առյուծներն իդեալական սիրահարներ են` կրքոտ եւ ուշադիր: Դժվար է դիմագրավել տղամարդ-Առյուծի գայթակղությանը: Նրանք զգացմունքային են, սիրում են նվիրել ծաղիկներ, գրել սիրային նամակներ… Շատ հավակնոտ եւ խանդոտ են:

  • ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Կույս, Կշեռք, Աղեղնավոր:
  • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Առյուծ, Ցուլ, Խոյ:

ԿՈՒՅՍ

Կին-Կույսը հիանալի կյանքի ուղեկից է` հուսալի եւ սրամիտ: Ամուսին-Կույսերը չափից շատ են մտածում իրենց առողջության մասին, սիրում են անթերի մաքրություն տանը:

Կույսերն ավելի քիչ են հետաքրքրվում ամուսնության սեքսուալ կողմով, նրանց համար առավել կարեւոր է զուգընկերոջ կարեկցանքը, սերն ու հավատարիմ լինելը:

  • ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Կշեռք, Ցուլ, Կարիճ:
  • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Աղեղնավոր, Երկվորյակներ, Ձկներ:

ԿՇԵՌՔ

Կին-Կշեռքները հիանալի մայրեր են, իսկ տղամարդ-Կշեռքները մեծ փորձ ունեն սիրային հարցերում: Սիրում են դասական երաժշտություն, արվեստ…

Իրենց գրավչությամբ Կշեռքներին հեշտ է նվաճել զուգընկերոջ սիրտը, սակայն երբեմն դժվար է համատեղ կյանքը, քանի որ նրանք մեծ պահանջներ ունեն զուգընկերոջից: Օրինակ` ուշադրություն:

  • ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Կարիճ, Աղեղնավոր, Ջրհոս:
  • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Այծեղջյուր, Խոյ, Ձկներ:

ԿԱՐԻՃ

Կին-Կարիճը չի սիրում թեթեւ սիրախաղ, նա տրվում է ամեն սիրավեպին ամբողջ հոգով եւ սրտով: Նա ենթագիտակցորեն զգում է անկեղծ ու իրական զգացմունքները, հետեւաբար, հազվադեպ է սխալ ընտրություն կատարում զուգընկեր ընտրելիս:

Տղամարդ-Կարիճները սովորաբար սիրում են իրենց ընտանիքը, սակայն կարող են լինել էգոիստ: Եթե դուք նվիրել եք ձեր սիրտը Կարիճին, ապա իմացեք, որ նրանք չեն սիրում կիսվել իրենց մտքերով, խանդոտ սեփականատերեր են:

  • ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Աղեղնավոր, Այծեղջյուր, Ձկներ:
  • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Ջրհոս, Ցուլ, Խոյ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Կին-Աղեղնավորը հիանալի ուղեկից եւ ընկեր է, լավ տնային տնտեսուհի է, որը սիրում է ընդունել հյուրեր: Նա երջանիկ է, երբ ազատ է: Ուստի, նրանք պետք է փնտրեն ոչ խանդոտ ամուսին:Տղամարդ-Աղեղնավորները սիրում են ընկերական խնջույքները, ուստի կարող են ուշ վերադառնալ տուն: Այդպիսի տղամարդուն այնպիսի կին է անհրաժեշտ, որը կկիսի նրա հետաքրքրությունները:

  • ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Այծեղջյուր, Ջրհոս, Առյուծ:
  • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Ջկներ, Կույս, Երկվորյակներ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Կին-Այծեղջյուրներին դժվար է գայթակղել: Նրանք նախընտրում են ազդեցիկ եւ գործնական ամուսին ունենալ:Տղամարդ-Այծեղջյուրները շատ վստահելի են, դժվարությամբ են արտահայտում իրենց զգացմունքները: Նրանցից չես լսի ոչ հիացմունքի խոսքեր, ոչ հաճոյախոսություններ:

  • ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Ջրհոս, Ձկներ, Ցուլ:
  • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Խոյ, Խեցգետին, Կշեռք:

ՋՐՀՈՍ

Կին-Ջրհոսները, որպես կանոն, մի անգամ են սիրահարվում եւ առհավետ: Նրանք շատ զգույշ եւ ուշադիր են զուգընկերոջ ընտրության հարցում:

Սիրում են ոգով ուժեղ եւ աննկուն մարդկանց, նրանք բազմակողմանի զարգացած մարդիկ են սովորաբար եւ բազմաբովանդակ եւ հետաքրքիր ապրելակերպ ունեն: Հեշտ են փոխզիջումների դիմում:

  • ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Ձկներ, Երկվորյակներ, Խոյ:
  • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Ցուլ, Կարիճ, Առյուծ:

ՁԿՆԵՐ

Կին-Ձկները շատ են տարվում սիրո երազանքներով, բազմաթիվ երեւակայություններ ունեն սիրո մասին: Նրանք զարմանալիորեն գեղեցիկ են, շատ տղամարդկանց սրտեր են նվաճում: Հաճախ վաղ են ամուսնանում:

Տղամարդ-Ձկները հաճախ անվստահ են, քանի որ վախենում են մերժված լինել: Նրանք լավ ամուսնիններ են, ամբողջ կյանքը նրանց հետ վերածվում է մեղրամսի:

  • ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Խոյ, Ցուլ, Խեցգետին:
  • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ` Կույս, Երկվորյակներ, Առյուծ:
Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ