Գիտնականներն ապացուցել են՝ ամուսինները պետք է քնեն միասին

Ամուսինների համար ավելի լավ է քնել միասին, քան առանձին, եզրակացրել են գիտնականները, որոնք հետազոտություն են անցկացրել 12 հետերոսեքսուալ զույգերի մասնակցությամբ: Նրանց միացրել են հատուկ սարքավորումներ գիշերային քնի ժամանակ:

Պոլիսոմնոգրաֆիայի համալիր հետազոտությունների միջոցով մասնագետներն ուսումնասիրել են զույգերի սրտի, ուղեղի աշխատանքը, բիբերի խաղը և բազմաթիվ այլ ցուցիչներ:

Նաև մասնակիցները պատմել են իրենց զուգընկերների հանդեպ տածած զգացմունքների մասին:Արդյունքում պարզվել է, որ համատեղ քնող ամուսինների մոտ «արագ քնի փուլ»-ն ավելի երկարատև է.

Սովորաբար, այս փուլում են մարդիկ գունավոր ու գեղեցիկ երազներ տեսնում, ինչպես նաև լուծվում են մարդու էմոցիոնալ խնդիրները, անցնում են անհանգստությունները, սթրեսը:

Բացի այդ, միասին քնող զույգերը համաժամանակեցնում են քնի իրենց սխեմաները, ինչը կապված է հարաբերությունների խորացմամբ:

Նման քունը նպաստում է հոգեկան առողջությանը, հիշողության լավացմանը, խնդիրները լուծելու հարցում ստեղծագործ ունակություններ դրսևորելու զարգացմանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ