Ինչի կարող է հանգեցնել թեթեւ սթրեսը… հետազոտություն

Ուժեղ սթրեսի հետ կապակցված ռիսկերը վատ չեն ուսումնասիրված, իսկ հիմա Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ սթրեսի անգամ ցածր մակարդակը կարող է բարձրացնել քրոնիկական հիվանդությունների զարգացման հավանականությունը։Քրոնիկական հիվանդությունների վրա սթրեսի ու սոցիալ-տնտեսական դրության ազդեցության մասին նոր հետազոտությունը հրապարակվել է Journal of Psychosomatic Research ամսագրում։

Սթրեսի բարձր մակարդակը կապակցում են բորբոքային հիվանդությունների (արթրիտի եւ այլն), շաքարային դիաբետի, սրտի ու թոքերի հիվանդությունների զարգացման հետ։ Պրոֆեսոր Կատարին Գեյլի ղեկավարությամբ գիտնականները պարզել են, որ սթրեսի ցածր ու չափավոր մակարդակը նույնպես ազդում է այդ հիվանդությունների զարգացման հավանականության վրա։Գիտնականները վերլուծել են Understanding Society հետազոտության 16 485 մասնակիցների տվյալները։ Նրանք կենտրոնացրել են ուշադրությունը դիաբետի, արթրիտի, սիրտ-անոթային հիվանդությունների, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության ու սթրեսի հետ դրանց կապի վրա։

Պարզվել է, որ սթրեսի անգամ ցածր մակարդակը (ավելի ցածր, քան սովորաբար կլինիկական առումով զգալի է համարվում) քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն է համարվում։ Այսպիսով, դեպրեսիայի ու տագնապի զգացումի բուժումը կարող է օգնել այդ խնդիրների կանխարգելմանը, համարում են մասնագետները։Ըստ հետազոտության՝ նրանց համեմատ, ում մոտ չեն հայտնաբերվել հոգեբանական սթրեսի ախտանշաններ, այն մարդիկ, որոնք հայտնել են թեթեւ սթրեսի մասին, 57 տոկոսով հաճախ են հիվանդանցել արթրիտով։

Հիվանդության հավանականությունը 72 տոկոսով բարձր էր միջին ու 110 տոկոսով՝ ուժեղ սթրեսի դեպքում։ Նման ցուցանիշներ են ստացվել նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի ուսումնասիրության արդյունքում, իսկ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության հավանականությունը բարձրանում էր միջին (125 տոկոսով) ու ուժեղ (148 տոկոսով) արտահայտված սթրեսի դեպքում։ Սթրեսի ու շաքարային դիաբետի միջեւ զգալի կապ չի հայտնաբերվել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий