Դու գիտես, թե ով եմ ես․-ասաց հարուստ հաճախորդը դրամարկղի աշխատակցուհուն

Կանգնած էի դրամարկղի մոտ փոքր հերթի մեջ, երբ մոտենում է մի տղամարդ, ակնհայտ էր, որ հարուստ և ազդեցիկ մարդ է, և սկսում թելադրել իր պատվերը 22-25 տարեկան աշխատակցուհուն։

Գանձապահ․

— Պարոն, խնդրում եմ, գնացեք հերթի վերջը։

Հաճախորդ․

— Ես մի քանի րոպեից կարևոր գործնական հանդիպում ունեմ։ Ինձ պիտի առաջինը սպասարկես։

Գանձապահ․

— Ոչ։ Լռեք և գնացեք հերթ պահեք։

Հաճախորդ․

— Այդ ո՞նց ես հետս խոսում։ Շուտ կանչի ձեր մենեջերին։ Հենց հիմա․․․

Գանձապահը խորը շունչ է քաշում, գնում ծառայողական սենյակ, դուրս գալիս իրենից տարիքով մեծ մի կնոջ հետ, գլխով ցույց տալիս վիճող հաճախորդի կողմը, և հեռանում սրահից։

Մենեջեր․

— Պարոն, ի՞նչ է պատահել։

Հաճախորդ․

— Էտ աղջնակը ինձ հետ շատ կոպիտ խոսեց։ Ես պահանջում եմ, որ իրեն անհապաղ հանեք աշխատանքից։

Մենեջեր․

— Գիտեք, ես նման լիազորություն չունեմ, բայց եթե ուզում եք, կարող եմ մեր տնօրենին կանչել։

Հաճախորդ․

— Կանչեք, ես հիմա ցույց կտամ այդ անշնորքին։

Մենեջերը կրկին գնում է ծառայողական սենյակ և այնտեղից դուրս գալիս գանձապահի հետ․

Գանձապահ․

-Այո, ի՞նչ է եղել։

Հաճախորդ․

— Ի՞նչ է սա նշանակում։ Ես ասացի, որ ուզում եմ խոսել տնօրենի հետ, էլի էս գանձապահին եք կանչում։

Գանձապահ․

— Ուզում էիք տնօրենի հետ խոսել, խոսեք։ Եթե ուզում եք իմանալ, ձեր առաջ կանգնած է նաև խանութի սեփականատերը։ Ո՞րն է խնդիրը, չեք ուզում հերթում կանգնել։ Այ քեզ վատ սպասարկում։

Բիզնեսմենը դեռ 1-2 րոպե գոռգոռաց, սպառնում էր, որ կփակի խանութը, կբողոքի, բայց հետո հասկացավ, որ հիմար դրության մեջ է հայտնվել, կախեց գլուխը և գնաց։

Մենեջեր․

— Ինչի՞ համար ես ամեն անգամ կանչում ինձ։

Գանձապահ․

— Սիրում եմ նայել նրանց ծիծաղելի դեմքերին, երբ իմանում են, որ ես եմ խանութի սեփականատերը։ Թող սովորեն հարգել բոլորի իրավունքները, հարուստ լինելը դեռ ոչինչ չի նշանակում։

Մենեջերը ժպտմում է և գնում , իսկ երիտասարդ տնօրենը մոտենում դրամակղին և շարունակում իր աշխատանքը։

—Շատ եմ սիրում իր գործը․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ