Ինչպես կարելի է ազատվել աչքերի լարվածությունից համակարգչով աշխատելուց հետո…

Համակարգչով երկար աշխատելու դեպքում մարդու աչքերը հաճախ են հոգնում, սակայն կան արդյունավետ վարժություններ, որոնք կօգնեն ազատվել տհաճ զգացողություններից ու լարվածությունից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ վարժություններից մի քանիսը:

1. Հարկավոր է ուղիղ նստել և նայել առաջ:

Հայացքը դանդաղ բարձրացնել վեր ու հառել առաստաղին, այնուհետև նույնքան դանդաղ իջեցնել և հառել հատակին: Այս վարժությունը կատարելիս գլուխը պետք է անշարժ մնա:

2. Գլուխն ուղիղ պահել և նայել առաջ:

Մտովի պատկերացնել հորիզոնական «8», այնուհետև փորձել աչքերով ուրվագծել այն: Կրկնել վարժությունը մի քանի անգամ մի ուղղությամբ, այնուհետև ևս մի քանի անգամ հակառակ ուղղությամբ:

3. Մի քանի անգամ աչքերը պինդ փակել, այնուհետև պարզապես փակել, ուղիղ նստել և մնալ այս դիրքով 20-30 վայրկյան:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ