Ակտիվացված ածուխը կարող է արգելափակել ճարպերի և ածխաջրերի յուրացումը, նվազեցնել մթերքի կալորիականությունը, ինչի շնորհիվ տեղի է ունենում քաշի նվազում։ Fithacker.ru-ն ներկայացրել է ածուխի օգտագործման մի քանի եղանակ։
Առաջին տարբերակ։
Յուրաքանչյուր սնվելուց առաջ՝ առավոտյան, կեսօրին և երեկոյան, հարկավոր է ակտիվացված ածուխ օգտագործել:
Օգտագորվող ածուխի քանակը կախված է մարդու մարմնի քաշից. 10 կիլոգրամին համարժեք է 1 պարկուճ ածուխը։ Հարկավոր է ածուխն օգտագործել 3 շաբաթ։ Յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամ հարկավոր է դադար տալ։
Երկրորդ տարբերակ։
Առաջին օրը հարկավոր է ընդունել 10 պարկուճ ածուխ քաղցած վիճակում, ապա ամեն օր ավելացնել ևս երկուսը՝ հասցնելով 30-ի։
Երրորդ տարբերակ։
Սա ավելի պարզ տարբերակ է. ամեն անգամ սնվելուց առաջ ընդունում ենք 6 պարկուճ՝ անկախ մարմնի զանգվածից։Ածուխը հարկավոր է խմել ջրով։ Դեղի ընդունումից հետո ցանկալի է 20 րոպե ոչինչ չուտել։
Կուրսն ավարտելուց հետո առաջին օրերին հարկավոր է սննդակարգ ներառել մրգեր, ապա անցնել սովորական սննդակարգի։
Կարևոր է չափը չանցնել. հակառակ դեպքում կորցրած կիլոգրամները հեշտությամբ ետ կբերեք։ Հիշեք նաև, որ ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է պարբերաբար ֆիզիկական վարժություններ անել։
Ուշադրություն. առաջարկվող միջոցը մի շարք հակացուցումներ ունի, մասնավորապես՝ սրտի, աղեստամոքսային տրակտի և նյութափոխանակության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Այն հակացուցված է նաև մարդկանց, ովքեր որոշակի դեղեր են ընդունում։ Օգտագործելուց առաջ պարտադիր է խորհրդակցել բժշկի հետ։