Աղոթք առավոտյան

Ո՜վ Տեր, Դու, որ օրհնում ես քեզ օրհնողներին, Դու, որ սրբացնում ես քեզ հուսացողներին։ Ապրեցրու քո ժողովրդին և օրհնիր քո ժառանգությունը։Պահպանիր քո Եկեղեցու ամբողջությունը։ Սրբիր նրանց, ովքեր սիրով ողջունեցին քո Տան վայելչությունը։

Փառավորիր մեզ քո աստվածային զորությամբ և մի՜ լքիր քեզ հուսացողներին։ Խաղաղություն պարգևիր ամբողջ աշխարհին,Եկեղեցիներին, քահանաներին, քրիստոնյա թագավորներին, հայրապետներին և հայոց ազգի Հանրապետությանը, նրա զինվորյալ երիտասարդներին ու ամբողջ ժողովրդին։

Որովհետև բոլոր բարի տուրքերն ու բոլոր կատարյալ պարգևները վերևից են իջել՝ Քեզանից, որ լույսի Հայր ես, և Քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ