ՀԵՏԱՔՐՔԻՐ: Իզուր չէին մեր տատերն ու պապերը հավատում դրան…

Դրամապանակ

  • Փողը սիրում է կարմիր գույնը և բնական նյութեր: Բնական կաշվից կարմիր դրամապանակ գնիր:
  • Պետք չէ մինչև վերջին դրամը ծախսել: Դատարկ դրամապանակը չքավորություն է գրավում:
  • Երար մի պահիր կեղտոտ, մաշված կամ պատռված թղթադրամները:
  • Փողն այնպես պահիր, որ թվերը նույն կողմում լինեն:
  • Դրամապանակիդ գաղտնի մասում 2-դոլարանոց թղթադրամ պահիր կամ 5-դոլարանոց:
  • Դրամապանակումդ շատ մանր մի պահիր:
  • Երբեք ոչ ոքի ցույց մի տուր դրամապանակիդ մեջ եղած փողը:
  • Փողի բնական նշաններն են՝ ծառը, կաշին, մորթին: Դրամապանակիդ մեջ փայտե կամ կաշվե թալիսման դիր:

Փողոցում և հաստատություններում

1. Փողոցում նկատած փողն անպայման պետք է վերցնել:

2. Արծվի կողմը դեպի վեր ընկած մետաղադրամը փող է գրավում, հակառակը՝ վանում: Առաջին դեպքում մետաղադրամը վերցրու, երկրորդ դեպքում թող:

3. Մի վերցրու խաչմերուկում ընկած փողը: Պետք կլինի շատ ծախսել առողջության վրա:

4. Փողը, որը տալիս ես որպես թեյավճար, եռակի վերադառնում է:

Տանը

  1. Ճաշասեղանն ապահովվածության նշան է: Մի նստիր դրա վրա, այլապես փողը քեզ կշրջանցի:
  2. Որպեսզի տանը փող լինի, մի քանի մետաղադրամ դիր ճաշասեղանի սփռոցի տակ:
  3. Դրամապանակդ մի դիր ճաշասեղանի կամ մահճակալի վրա:
  4. Փողը և բանալին գիշերը սեղանի վրա մի թող:
  5. Տանը պետք է միայն մեկ ավել լինի, այլապես փողն արագ կգա: Այն պետք է դրվի լայն ծայրը դեպի վեր:
  6. Ճաշի ժամանակ կինը վերջինն է բաժակը չրխկացնում անծանոթ տղամարդու հետ, տղամարդը՝ կնոջ: Այդ դեպքում նրանք միշտ փող կունենան:
  7. Երբեք դրամը մի թափթփիր: Պահիր խնայատուփում, դրամապանակի մեջ կամ գաղտնի արկղում:
  8. Նախքան փողը հավաքելը հստակ որոշիր՝ այն ինչի վրա է ծախսվելու: Երբեք սև օրվա համար մի կուտակիր: Դրական մտքերով կուտակիր: Այդ ժամանակ հաջողությունը քո տուն կգա:
  9. Սարդը բարեկեցության խորհրդանիշ է: Մի սատկացրու դրան:
  10. Հաց և աղ պարտքով մի տուր: Համարվում է, որ այդ մթերքների հետ տնից փողն ու բարեկեցությունն են հեռանում:
  11. Վերջալույսից հետո մաքրություն մի արա:
  12. Նորոգիր բոլոր ծորակները. կորած ջրի հետ փողն էլ է կորում:

Ընդհանուր նշաններ

Որպեսզի փողը տանը մնա, աշխատավարձի օրն այն ծախսել չի կարելի, պետք է գիշերը տանը մնա:

Խանութում փողը ձեռքից ձեռք մի տուր և մի վերցրու: Փողի հետ կարող է մյուս մարդու էներգետիկան փոխանցվել, որը ոչ միշտ է լավը: Ավելը վերադարձրու, եթե վաճառողը սխալվեց:

Երբեք նոր իրով մի պարծեցիր. փողը կարող է հեռանալ:

Երբեք մի նայիր մարդու աչքերի մեջ, ում ողորմություն ես տալիս:

Գրպանններիդ անցքերն անպայման կարիր:

Փող գրավելու համար թանկարժեք զարդեր կրիր: Ոչ մի դեպքում ուրիշին մի տուր քո թանկարժեք իրերը կրելու կամ փորձելու համար:

Ձախ ափդ է քոր գալիս, փող կստանաս, աջը՝ կծախսես:

Հրշեջի կամ ոստիկանի հանդիպելը կորստաբեր է, ծովային սպայի կամ հղի կնոջ՝ շահաբեր:

Երբեք մի քննադատիր և մի նախանձիր նրանց, ովքեր ավելի շատ փող ունեն: Դա ավելի մեծ ֆինանսական դժվարություններ կբերի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ