«ՕԳՆԻՐ ԻՆՁ, ՏԵՐ»․․․Պարգևիր ինձ, Տեր, շնորհն՝ ընդունելու կյանքն ամբողջ սրտով, բազուկներիս ամբողջ կարողությամբ, քանզի ծնողներս

Պարգևիր ինձ, Տեր, շնորհն՝ ընդունելու կյանքն ամբողջ սրտով, բազուկներիս ամբողջ կարողությամբ, քանզի ծնողներս կյանքն ավանդեցին ինձ սիրով,նույնիսկ եթե դա սեր էր թերևս տկար ու դյուրաբեկ, և ես պատասխանատու եմ այս կյանքի համար, որովհետև այն ինձ պարգևել են: Օգնիր ինձ երբեք չմսխել կյանքս, կյանքը մարմնի, որ աճում է, և հոգու, որ ցրվում է:

Եվ որ չհափշտակեմ կյանքն ուրիշների, այլ միմիայն ընդունեմ, փարվեմ, երբ ուրիշներն այն նվիրում են ինձ:
Եվ որ այն փակ չպահեմ սրտիցս ներս, փոխանակ նվիրելու մերձավորներիս, որոնք զուրկ են նրանից, քանի դեռ այն չեմ կիսում նրանց հետ:

Հեղիր իմ մեջ Քեզ մշտապես փնտրելու փափաքը, Քեզ հանդիպելու, Քեզ ճանաչելու և Քեզ սիրելու համար,
և Քո հետ դառնալու համար այն մտերիմ ընկերը, որ Դու փափաքում ես, ընդունելով Քո Կյանքը իմ կյանքի մեջ, որպեսզի իմ ծաղիկներն ու իմ պտուղները լինեն նաև Քոնը, իմը լինելուց բացի:

Օգնիր ինձ քայլել առանց ցանկանալու իմանալ, թե յուրաքանչյուր դարձվածքի ետևում ի՛նչ է ինձ վերապահում Ճանապարհը. ո՛չ թե միտքս ամպերի մեջ, այլ՝ ոտքերս գետնին ամուր դրած, իսկ ձեռքս՝ Քո ձեռքին տված:

Այսպես, Տեր, տնից դուրս կգամ վստահ ու զվարթ և անվախ ընթանամ անհայտ Ճանապարհով, որովհետև կյանքն իմ առջևում է, բայց Դու իմ հետ ես քայլում:

ԱՄԵՆ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ