Ատում եմ նախկին ամուսնուս սիրուհուն. նա քանդել է մեր ընտանիքը, իսկ երեխաներիս առանց հոր թողել…

Ամուսնացել եմ 20 տարեկանում: Ապագա ամուսնուս հետ ծանոթացել ենք, երբ դեռ երկուսս էլ դպրոցում էինք սովորում: Մի քանի տարի հանդիպելուց հետո ամուսնացանք, մի տարի անց ծնվեց մեր աղջիկը: Ես զբաղվում էի տան գործերով, ամուսինս աշխատում էր: Սկզբում կային որոշակի դժվարություններ, երբեմն վիճում էինք, բայց շատ շուտ մոռանում էինք դրա մասին:Երբ ավագ աղջիկս դարձավ 6 տարեկան, որոշեցինք մի երեխա էլ ունենալ: Սակայն երկրորդ աղջկաս ծնունդից հետո ամեն ինչ ավելի վատացավ: Ամուսնուս պաշտոնը բարձրացրեցին, նա բաժնի վարիչ դարձավ: Սկսեց ուշ վերադառնալ, ինձ հետ շատ կոպիտ խոսել:

Միայն երբ փոքր երեխաս դարձավ 1,5 տարեկան, սարսափելի մի բան իմացա. այն պահից սկսած, երբ ամուսինս զբաղեցրել է նոր պաշտոնը, սիրուհի է ունեցել:

Նա ուղիղ 1 տարի դավաճանել է ինձ իր քարտուղարուհու հետ, մինչև որ վերջինս ամուսնացել է ուրիշի հետ: Դա հենց այն շրջանն էր, երբ ամուսինս բառիս բուն իմաստով կատաղած էր, մի քանի ամիս նրա հետ անհնար էր խոսել:Մոտ կես տարի անց քարտուղարուհին ամուսնալուծվել է և վերադարձել ամուսնուս մոտ: Այդ օրը ամուսինս եկավ տուն և ասաց, որ պիտի բաժանվենք, նաև իմացա, որ սիրուհին հղի է: Շատ ցավալի էր և ծանր…Հեռացա երկու երեխաներիս հետ, գնացի ծնողներիս տուն:

5 ամիս անց ծանոթներս ասացին, որ ամուսինս նորից բաժանվել է այդ կնոջից: Համոզված էի, որ երեխան ուրիշից է և դրա պատճառով էլ բաժանվել են: Անկեղծ ասած ուրախացա, որ ի վերջո արդարություն տիրեց և այդ անամոթը ստացավ իր հասանելիքը:

Մեր բաժանությունից անցել է մի տարի: Նախկին ամուսնուս հանդեպ ատելությամբ եմ լցված, բայց երեխաներիս համար նա լավ հայր է: Ճիշտ ժամանակին վճարում է ալիմենտները, հաճախ գալիս է երեխաների հետևից և նրանց զբոսանքի տանում:

Անցյալ շաբաթ էլ աղջիկներս վերադարձան և պատմեցին, որ գնացել էին հայրիկի տուն, ծանոթացել են իրենց փոքրիկ եղբոր հետ: Կարծես եռման ջուր լցվեց գլխիս…այսինքն նրանք միասին են…Երեկ նա նորից եկել էր երեխաներին տեսնելու, չդիմացա և հարցրեցի, արդյոք ճիշտ է, որ այդ կնոջ երեխան իրենը չէ, նա էլ ասաց, որ իրենից չի ծնվել, բայց միևոնւյնն է, իր հարազատ երեխան է:

—Ինձ համար նշանակություն չունի, նա իմ որդին է, և ես սիրում եմ այս կնոջը և հարազատ երեխայիս պես մեծացնում եմ որդուս:

Պահանջեցի, որ երեխաներիս այլևս չտանի այդ անառակի մոտ, այլապես երբեք չի տեսնի նրանց:Ատում եմ նրան, նրա կնոջը…ամուսնուս հետ միանալու հույսերս հօդս ցնդեցին…Ուզում եմ նրան բռնել և լավ ծեծել, չգիտեմ, ինչպե՞ս հանգիստ ապրեմ…

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ