Քույրս որդուն ինձ մոտ թողեց հանգստյան օրերին, սակայն վերադարձավ միայն 5 տարի անց

Կրտսեր քույրս մի օր խնդրեց, որ իր որդին երկու օր մնա մեր տանը: Ասաց, որ շատ կարևոր գործեր ունի: Զարմիկիս շատ եմ սիրում, երեխաներս էլ նրա հասակակիցներն են, միասին շատ լավ խաղում են, այնպես որ մերժելու պատճառ չունեի: Բայց հանգստյան օրերը տևեցին 5 տարի…Կիրակի երեկոյան զանգեցի քրոջս, որ իմանամ, թե երբ է գալու երեխայի հետևից: Նա պատասխանեց, որ պատրաստվում է նոր կյանք սկսել, իսկ որդին իրեն խանգարում է…և ինքը չի ուզում վերադառնալ:

Ես այնքան բարկացած էի, որ ուղղակի հնարավոր չէ նկարագրել խոսքերով: Ես չեմ աշխատում, զբաղվում եմ երկու երեխաներիս դաստիրակությամբ, միայն ամուսինս է գումար վաստակում: Առաջին մի քանի օրվա ընթացքում չգիտեի, ինչպես վարվել:

Բայց ի վերջո համարձակությունս հավաքեցի և խոսեցի ամուսնուս հետ, պատմեցի, ինչ է տեղի ունեցել: Մենք որոշեցինք տղային թողնել մեր տանը, այդ ժամանակ նա 4 տարեկան էր: Առաջին ամսվա ընթացքում զարմիկս շատ էր կարոտում մորը, բայց ժամանակի հետ սկսեց մոռանալ նրան:

Եվ ահա, 5 տարի անց մայր կոչվածը վերադարձավ: Նա տանջված շան նման էր, թվում էր, թե 15 տարով մեծ է, քան կա իրականում:Մայրս ծեր է, նեղանալու ժամանակ չունի, ընդունել է դստերը: Իսկ ես չեմ պատրաստվում խոսել հետը: Նա ամեն օր գալիս է, որ տեսնի որդուն: Երեխան օտարացել և հեռվացել է նրանից, ինձ մայրիկ է ասում:

Որոշել եմ, որ թույլ չեմ տա քրոջս վերցնել երեխային, նա արդեն իմ հարազատ որդին է դարձել:Բայց կասկածներ ունեմ, որ սխալ եմ վարվում: Իսկ եթե երեխան մեծանա և մեղադրի ինձ սրա համար…

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий