Ընկերուհիս մեծացնում է իր 2 երեխաներին՝ ընդամենը 40 000 դրամ եկամուտ ունենալով…բայց ես նրան չեմ խղճում

Ես 35 տարեկան եմ և հասցրել եմ կյանքիս մասին շատ լավ հետևություն անել. ոչ ոք երբեք քեզ չի օգնի: Միայն դու ինքդ կարող ես լուծել քո հարցերը և հաղթահարել բոլոր դժվարությունները: Մինչև ինքդ պատրաստ չլինես պայքարել, դու այդպես էլ կմնաս խնդիրների մեջ՝ ավելի շատ սուզվելով դրանց մեջ:Ընկերուհիս՝ Մարիամը, միայնակ մայր է: Ունի երկու երեխա՝ 5 տարեկան աղջիկ և 3 տարեկան տղա: Ամուսինը հեռացել է ընտանիքից, երևի հոգնել էր հանրակացարանի սենյակում՝ երկու երեխաների և կնոջ հետ ապրելուց: Չնայած նա մինչ այդ էլ օրինակելի հայր և ամուսին չի եղել:

Մարիամը նախկին ամուսնուց ալիմենտներ չի պահանջում: Ասաց, որ ինքը հպարտ է, և իրեն ոչ մեկից օգնություն պետք չէ:Մարիամին օգնում է պետությունը, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ 40 000 դրամով հնարավոր չէ պատշաճ կերպով մեծացնել երկու երեխաների:

Մարիամի մայրն ապրում է գյուղում: Դստերը կանչում է իր մոտ, նա այնտեղ 3 սենյականոց մեծ սեփական տուն ունի, իսկ ընկերուհուս այդ տարբերակն էլ դուր չի գալիս:Չկարծեք, թե քննադատում եմ նրան, բայց համաձայնեք, որ Մարիամն ինքն է մեղավոր, որ ամեն ինչ այսպես է ստացվել:

Երկու երեխաներն էլ հաճախում են մանկապարտեզ, բայց ընկերուհիս չի աշխատում, որովեհտև երեխաները հաճախ հիվանդանում են, և ոչ բոլոր աշխատավայրերում է շաբաթ օրը հանգստյան օր: Բացի այդ մեր երկրում «աշխատանք չկա»: Դա ընկերուհուս սիրելի արտահայտությունն է:Նախկին ամուսինը գրանցված աշխատող է, Մարիամը կարող է ալիմենտներ պահանջել, բայց չգիտես ինչու, նա մինչև հիմա չի զբաղվել այդ հարցով:

Բացի այդ, Մարիամը կարող էր ապրել իր հայրական տանը, երեխաներին տանել մանկապարտեզ, իսկ ինքը դուրս գալ աշխատանքի: Իսկ հարկ եղած դեպքում մայրը կօգներ երեխաների հետ կապված հարցերում:Բայց ոչ…խեղճ երեխաները շարունակում են մնալ այդ մի սենյակում,իսկ Մարիամն էլ երեխաների տանը չեղած ժամանակ ուղղակի պառկում և ոչ մի բանով չի զբաղվում:Ինչի համար պատմեցի այս ամենը…պարզապես երբ հաջորդ անգամ ասեք, որ ամեն ինչ վատ է, նայեք ձեր շուրջը. գուցե դուք ինքներդ էլ փորել այդ փոսը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ