Երեկ երեկոյան «սիրելի» կիսն տանը չէր…սեղանին տեսա նրա թողած երկտողը

Երեկ երեկոյան «սիրելի» կիսն տանը չէր: Մտա մեր սենյակ և մահճակալի վրա նամակ գտա: Դողացող ձեռքերով վերցրեցի այն և տեսա, որ ինձ է ուղղված:

Վերցրեցի և սկսեցի կարդալ.«Սիրելի Արմեն, ներիր ինձ, խնդրում եմ, բայց ես ուրիշ տղամարդու եմ սիրում: Մենք արդեն վաղուց հանդիպում ենք: Նա ուղղակի հրաշք է: Իսկ նրա մեքենան…խենթացնում է:

Բայց սա դեռ ամենը չէ. ես հղի եմ նրանից: Մի անհանգստացիր ինձ համար: Ես ժամանակ առ ժամանակ կզանգեմ և կայցելեմ քեզ:Շնորհակալ եմ, որ այսքան ժամանակ կողքիս ես եղել:»

Երջանկացա՝ կարդալով նամակը.
—Ինչ լավ է…ազատ եմ… կանեմ այն, ինչ ցանկանամ…

Սկսեցի ապագայի պլաններ կազմել, ինչպես եմ ծանոթանալու տարբեր կանանց հետ, լավ ժամանակ անցկացնելու, կգնամ ձկնորսության, ամբողջ երեկո հանգիստ կնստեմ հեռուստացույցի առաջ, որքան ցանկանամ՝ գարեջուր կխմեմ…

Հանկարծ հեռախոսիս հաղորդագրություն եկավ, կինս էր…գրել էր.
—Ապրիլի 1-դ շնորհավոր, սիրելիս, ընկերուհուս տանն եմ: 1 ժամից կգամ: Ընթրիք կպատրաստես և ծաղիկները կջրես: Համբուրում եմ:

Սկսեցի մտածել, որքան հիմար եմ ես…հավատացի…լավ գոնե հասցրեցի անսահամանափակ գարեջրի մասին երազել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ