Աղոթք երեխաների պաշտպանության համար. Կարդացեք այս աղոթքը երեխաների համար

Այս աղոթքով մայրերը կարող են պաշտպանություն խնդրել Աստծուց իրենց երեխաների համար: Յուրաքանչյուր երեխայի համար կյանքում չկա ավելի մեծ պաշտպանություն քան մոր աղոթքն ու օրհնանքը:Տեր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, խնդրում եմ լսիր ինձ, մեղավորիս, քո ողորմությանն եմ հանձնում զավակիս, փրկիր նրան հանուն Քո անվան:

Տեր, ներիր նրա բոլոր մեղքերը, որը նա կկատարի գիտակցաբար և անգիտակցաբար: Տեր, նրան դիր ճշմարիտ ուղու վրա, թող նա քայլի քո ընտրած ճանապարհով, փրկիր նրա հոգին և մարմինը:Տեր, օրհնիր նրան տանը, տան մերձակայքում, դաշտում, աշխատավայրում, ճանապարհին, ցանկացած վայրում, որտեղ էլ նա լինի: Թող ամեն տեղ նա գտնվի քո իշխանության տակ:
Պաշտպանիր նրան բոլոր թռչող գնդակներից, նետերից, դանակից, թրից, թույնից, հրդեհից,
մահաբեր հիվանդություններից:

Տեր պաշտպանիր նրան բոլոր տեսանելի և անտես թշնամիներից, բոլոր տեսակի դժբախտություններից ու անհաջողություններից:Տեր, նրան հեռու պահիր բոլոր հիվանդություններից, հեռու պահիր վնասակար սովորություններից և հոգեկան ծանր ապրումներից և վշտից:Տեր, օրհնիր ինձ, մեղավորիս ու արժանավորիս, օրհնիր իմ տունն ու իմ զավակների ամեն բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան, քանի որ Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий