Շատ մարդիկ են իրենց կյանքի կեսը նվիրում միևնույն աշխատանքին: Սակայն այս մարդն իսկական հերոս է, լեգենդ:Նա գրեթե իր ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել է սիրելի աշխատանքով: Նույնիսկ թոշակի անցնելուց հետո նա չի դադարել զբաղվել վարսավիրությամբ: Նա արդեն անցել է 100-ամյակի շեմը, սակայն շարունակում է աշխատել:
Նա Էնթոնի Մանչինելի անունով իտալացի վարսավիր է, արդեն երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում: ՎԵրջերս լրացել է նրա 108 տարեկանը, աշխատում է արդեն շուրջ 100 տարի:Մի օր վարպետին հարցրել էին, թե արդյո՞ք նա չի պատրաստվում թողնել աշխատանքը, ինչին նա պատասխանել էր.
-Իսկ ինչի՞ համար:
Տղամարդն ունեցել է 7 քույր ու եղբայր, սակայն նրանք բոլորը մահացել են, ինչպես նաև նրա կինը: Նրանց բոլորին Էնթոնին շատ է կարոտում: