8 դժվարանցանելի հետքեր, որոնք այսուհետ կկարողանաք մաքրել առանց հագուստը փչացնելու

Հաճախ դժվարանցանելի մի փոքր հետքը կարող է փչացնել մեր սիրելի հագուստը, և չիմանալով ինչպես ազատվել այդ հետքերից՝ մենք ստիպված այդ հագուստը դեն ենք նետում կամ գոնե ձևափոխում:Այսօր ձեզ կներկայացնենք մի քանի դժվարանցանելի կեղտաբծերից ազատվելու միջոցներ, որոնք այսուհետ այլևս գլխացավանք չեն լինի ձեզ համար:

Թանաք

Բիծը տրորել սպիրտի մեջ թաթախած բամբակով և լվանալ

Խոտ

Բամբակը թրջել կիտրոնի հյութով, վրան աղ լցնել և չորացնել արևի տակ: Մետաքսը լվանալ ջրածնի գերօքսիդով: Կեղտաբծի վրա կարելի է լցնել մի քանի կաթիլ անուշադրի սպիրտ:

Ներկ

Կեղտաբծի տակ դնել չոր գործվածք և տրորել եթերային յուղի կամ սկիպիդայի մեջ թաթախած բամբակով և լվանալ:

Մոմ, պարաֆին

Բութ դանակով զգուշորեն մաքրել մոմի հետքերը և արդուկել գործվածքը ներծծող թղթի երկու շերտի արանքում, այնուհետև լվանալ:

Կարմիր գինի

Թարմ հետքի վրա աղ լցնել և լվանալ:

Մաստակ

Պնդացնելու համար մի կտոր սառույց դրեք վրան, այնուհետև բութ դանակով մաքրեք հետքերը: Մնացած հետքը դնել ներծծող թղթի վրա և հակառակ կողմից տրորեք բենզինի, սպիրտի կամ ացետոնի մեջ թաթախած բամբակով ու լվացեք:

Յուղ

Գործվածքը բծի կողմով դնել ներծծող թղթի վրա և ներսի կողմից տրորել բենզինի կամ սպիրտի մեջ թաթախած բամբակով, այնուհետև թրջել և լվանալ:

Եղունգների լաք

Գործվածքը բծի կողմով դնել ներծծող թղթի մեջ: Ներսի կողմից տրորել եղունգների լաքը մաքրող հեղուկով այնքան, մինչև բիծն անհետանա, ապա լվանալ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ