«Տեր, քեզանից է մեր փրկությունը» աղոթքով՝ բարի, խաղաղ ու ապահով գիշեր․․․

Ամենակալ Տեր, ծնկի գալով Քո առջև, աղաչում ենք, մարդասեր Սուրբ Հոգի, որ նաև մեր հոգիների ընթացքը մարմնական կենցաղի մեջ պահիր, նաև աներկյուղ անցնենք, փրկվենք օդային ու պիղծ դևերից, առաջնորդիր դեպի ճշմարիտ երկիր`

երանավետ կյանք ու արդարների օթևան, որտեղ սրբերի հոգիներն ուրախությամբ օրհնում են Քեզ, և հաջորդ նորոգման` Քո էակից Փրկչի գալստյան ժամանակ, արթնացնես բոլորին` հրեշտակապետի փողի ձայնով ու Աստծո խոսքով:

Մեր Տեր Աստված, Սուրբ Հոգի, երբ հարությամբ ստանաս բոլոր մարդկանց և յուրաքանչյուրին հոգով նորոգես, աղաչում ենք

փրկես գեհենի սպառնալիքից ու աններելի տանջանքներից և Քո սրբերի բանակին խառնես Քո անունը սիրողների հետ` որ երկնքի արքայության ժառանգորդներ լինենք:

Մենք` Քո բանավոր հոտը և Քեզ հավատացողները, օրհնելու և փառավորելու ենք ամենասուրբ

Երրորդությունդ, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից:

ԱՄԵՆ

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ