5 պատճառ, թե ինչու ձեր տոնային կրեմը ձեզ չի համապատասխանում

Դուք իհարկե գիտեք, որ տոնային կրեմը յուրաքանչյուր դիմահարդարման հիմքն է, հենց դրանից է կախված, թե ինչպիսին կլինի ձեր ամբողջ կերպարը:

Սակայն միևնույն է՝ շատ կանայք «կռվում» են իրենց տոնային կրեմների հետ և մեղադրում արտադրողներին:Եթե ձեր դեմքը՝ դիմականման է դառնում, կրեմը հետքերով է մնում և ընդգծում ձեր թերությունները, ուրեմն, ամենայն հավանականությամբ, դուք սխալ ընտրություն եք կատարել: Ահա 5 հիմնական պատճառ, թե ինչո՞ւ տոնային կրմեը ձեզ չի սազում.

Դուք ձեզ անհամապատասխան նյութակազմվածք եք ընտրում

Վերջին շրջանում մեծ ճանաչում են վայելում այն տոնային միջոցները, որոնք մաշկը դարձնում են «փայլող»: Բոլորն են ցանկանում փայլել, սակայն՝ ոչ բոլորին է դա սազում:

Յուղոտ մաշկ ունեցողներն ավելի լավ է հեռու մնան «luminizing» նշումով տոնային կրեմներից և ընտրեն անփայլ նյութակազմվածքով միջոցներ՝ առանց յուղերի պարունակության:

Չոր մաշկի համար կսազեն bb- և cc-կրեմները, միաժամանակ տոնը շտկող և մաշկը խոնավեցնող: Ավելի մեծահասակներին չեն սազի թանձր նյութակազմվածքով միջոցները, քանի որ դրանք կընդգծեն կնճիռները: Իսկ նորաձև, կիսաթափանցիկ միջոցները հիանալի տարբերակ են «հասուն» մաշկի համար:

Դուք չեք օգտագործում հիմք դիմահարդարման համար

Դիմահարդարման տակի հիմքը, նույն ինքը՝ փրայմերը, կարևոր պարագա է: Եթե դուք ցանկանում եք, որպեսզի դեմքը անթերի երևա, իսկ տոնային միջոցը հարթ նստի, ուրեմն պարտադիր պետք է այն օգտագործեք:

Այս միջոցի շնորհիվ դուք կթաքցնեք լայնացած ծակոտիները, մաշկին թարմություն կհաղորդեք և երկար կպահպանեք դիմահարդարումը:

Դուք քսում եք այն սխալ գործիքներով

Եթե դուք քսում եք այն վրձիններով, ապա դա, իրոք, դժվար է: Դա կարող են անել միայն մասնագետները:

Դեմքի վրա ավելորդ տոնային կրեմից խուսափելու համար օգտագործեք խոնավ սպունգ, բյութի բլենդեր կամ ուղղակի մատներով քսեք այն:

Դուք սխալ երանգ եք ընտրում

Ամենատարածված բյութի սխալը տոնային հիմքի սխալ երանգի ընտրությունն է:

Խանութում փորձելուց ճիշտ է այն քսել դեմքի վրա և ցերեկային լույսի տակ: Եթե կասկածում եք երանգների մեջ, ապա նախապատվությունը տվեք բացին:

Մոռանում եք պարանոցի մասին

Իհարկե սարսափելի է, երբ դեմքը, նույնիսկ կատարյալ կերպով տոնային կրեմ քսած, ուժեղ կոնտրաստի մեջ է պարանոցի հետ:

Դրա համար պետք է համզվեք, որ դեմքի և պարանոցի գույները համընկնում են:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ