Մեր Տեր Հիսուսին աղոթքով՝ բարի ու խաղաղ գիշեր․․․

Տեր իմ, ինձ ուժ ես տալիս, որ ապրեմ: Շնորհակալ եմ, որ ինձ հավիտենական սիրով ես սիրում:
Շնորհակալ եմ, որ իմ կողքին ես, ինչ էլ պատահի, ինչ սխալ էլ գործեմ, գիտեմ, որ ինձ մենակ չես թողնի, իմ ձեռքը կբռնես ու կուղեկցես Քո լույսով:

Ամենակարող ու Բարի Աստված,.

Դու ինձ խոսք ես տվել, որ մինչև աշխարհի վերջն ինձ չես թողնելու:
Դու իմ կյանքն ես, Տեր, Կենդանի Աստված, սիրում եմ Քեզ Հիսու՛ս, իմ ողջ սրտո՛վ, հոգո՛վ ու մտքո՛վ:

Այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից, Հայր, Որդի և Սուրբ Հոգի: ԱՄԵՆ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ