Գործընկերուհիներիս սուրճի մեջ քնաբեր եմ լցրել…այդ նրանք են մեղավոր

Արդեն երկար տարիներ աշխատում եմ միևնույն գրասենյակում: Մեզ մոտ հիմնականում կանայք են աշխատողները: Նրանց հետ նորմալ շփվում եմ, միասին անցկացրած տարիների ընթացքում հասցրել ենք միմյանց ճանաչել: Լեզու ենք գտել նաև մեր տնօրենի հետ:Մեր տնօրենի համբերությանը կաարելի է նախանձել: Ղեկավարել կանացի կոլեկտիվը շատ բարդ է: Մեզ մոտ ժամը մեկ հավաքվում և սուրճ են խմում, բամբասում, քննարկում ինչ-որ հարց, կյանքից գանգատվում:

Հետո հազիվ վերադառում են գործ անելու, երբ կրկին ինչ-որ մեկը որոշում է սուրճ խմել, և այդպես շարունակ՝ հավաքույթը հավաքույթի հետևից: Տնօրենը նույնիսկ դադարել է պայքարել դրա դեմ:Ես փորձում եմ շատ չմասնակցել այդ ամենին: Ինձ հետաքրքիր չեն բամբասանքները, չեմ էլ ցանկանում ուղեղս լցնել անպետք ինֆորմացիայով: Նախընտրում եմ լուռ խմել սուրճս և անցնել գործի:

Սկզբի ժամանակները մյուս կանայք ինձ չէին հասկանում, նույնիսկ շշուկով ինչ-որ բան էին խոսում մեջքիս հետևում, սակայն դա երկար չտևեց՝ նրանք շատ արագ բամբասանքի այլ թեմա գտան:Վերջերս ընկերներիցս մեկն արտասահմանից ինձ համար յուրահատուկ սուրճ էր բերել: Ես այն պիտի բերեի տուն, սակայն թողեցի գրասենյակում, քանի որ աշխատողները խնդրեցին, որ թույլ տամ իրենք էլ փորձեն: Մի 2 օրից հայտնաբերեցի, որ սուրճի տուփը դատարկ է, բայց ես կարծում էի, որ այն մի ամիս չի վերջանա:

Ես սկսեցի հարցուփորց անել աղջիկներին, թե ով է խմել: Սակայն ոչ ոք չխոստովանեց: Եվ այդ ժամանակ ես պլան մշակեցի, թե ինչպես պարզեմ իրականությունը: Գնեցի նույն սուրճից և մեջը քնաբեր լցրեցի: Ավելի դաժան մտքեր էլ ունեի, սակայն որոշեցի այդքանով սահմանափակվել:Առավոտյան բերեցի սուրճը և դրեցի խոհանոցում: Հետո բոլորի ներկայությամբ տնօրենից թույլտվություն վերցրեցի, որ մի քանի ժամով բացակայեմ:

Երբ վերադարձա, ինձ անակնկալ էր սպասում. աշխատողների մեծ մասը քնած էր, այն էլ այնքան խորը, որ նույնիսկ տնօրենի ներս գալը նրանց չարթնացրեց:Տնօրենը շատ բարկացավ՝ տեսնելով, որ աշխատանքային ժամին քնած են, և նրանց զրկեց պարգևատրումից: Այդ դեպքից հետո ոչ ոք այլևս ձեռք չէր տալիս իմ ապրանքին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ