Ջրածնի պերօքսիդը բավական տարածված նյութ է, որն օգտագործվում է ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ:
Սակայն այս նյութը շատ ավելի լայն կիրառություն ունի քան կարող է թվալ առաջին հայացքից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ջրածնի պերօքսիդի օգտագործման այլընտրանքային 20 տարբերակ, որոնց մասին շատերը չգիտեն
- Վերացնում է վիրուսները. մրսածության դեպքում կարելի է պարզապես ականջների մեջ 3-ական կաթիլ ջրածնի պերօքսիդ կաթեցնել: Այս միջոցը ոչ միայն կվերացնի վիրուսները, այլև կազատի ականջածծմբից:
- Հեռացում է պեստիցիդները. մրգերն ու բանջարեղենը կարելի է լվանալ ջրածնի պերօքսիդի լուծույթով պեստիցիդները մաքրելու համար (700 մլ ջրին ավելացնել 60 մլ ջրածնի պերօքսիդ):
- Ոչնչացնում է մանրէները. 0.5 լիտր ջրածնի պերօքսիդն ավելացնել 3.5 լիտր ջրին և հեղուկացիր շշով ցողել ստացված լուծույթը օդում եղած բակտերիաներից ազատվելու համար:
- Սպիտակեցնում է ատամները. 2 թեյի գդալ ջրին ավելացնել 1 թեյի գդալ ջրածնի պերօքսիդ և ստացված լուծույթով ողողել բերանի խոռոչը առամները լվանալուց հետո:
- Գունաբացում է եղունգներն ու մազերը. եղունգները գունաբացելու համար հարկավոր է թրջել դրանք ջրածնի պերօքսիդով: Բացի այդ, այս նյութը կարելի է օգտագործել նաև մազերը գունաբացող միջոցների փոխարեն:
- Մաքրում է օրգանիզմը շլակներից. օրգանիզմից շլակները դուրս բերելու համար հարկավոր է լոգանքի ջրին ավելացնել 250 մլ (35 %-անոց) ջրածնի պերօքսիդ, իսկ լոգանք ընդունելուց հետո ցողել մարմինը մաքուր ջրով:
- Բուժում է հարբուխը. 1 գդալ ջրածնի պերօքսիդը խառնել մի բաժակ ջրին և ստացված լուծույթն օգտագործել քթի խոռոչի ողողումներ կատարելու համար:
- Մեղմում է ատամի ցավը. ատամի ցավը մեղմելու համար հարկավոր է խառնել կոկոսյան ընկույզի յուղը ջրածնի պերօքսիդին և ստացված խառնուրդով ողողել բերանի խոռոչը:
- Մաքրում է մաշկը. բշտիկներից ազատվելու և մաշկը մաքրելու համար կարելի է շփել մաշկը ջրածնի պերօքսիդով:
- Հեռացնում է կոշտուկները. խառնել հավասար քանակությամբ ջրածնի պերօքսիդն ու գոլ ջուրը և թրջել կոշտուկն այդ լուծույթով՝ ավելի հեշտ հեռացնելու համար:
- Ոչնչացնում է սնկերը. ջրի և ջրածնի պերօքսիդի խառնուրդը (1:1 հարաբերակցությամբ) կարելի է օգտագործել նաև ոտնաթաթի սնկերից ազատվելու համար:
- Ախտահանում է ատամի խոզանակը. պարզապես հարկավոր է լվանալ ատամի խոզանակը ջրածնի պերօքսիդով:
- Մաքրում է հետքերը. օրգանական ծագման ցանկացած հետքից (հատկապես արյան) կարելի է ազատվել ջրածնի պերօքսիդի օգնությամբ: Հարկավոր է քսել ջրածնի պերօքսիդը հետքին, թողնել 1 րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով:
- Արդյունավետ է կենդանիների թունավորումների դեպքում. կատուների կամ շների թունավորման դեպքում կարելի է ջրածնի պերօքսիդ կիրառել: Այն փսխում կառաջացնի՝ դրանով իսկ մաքրելով ստամոքսն ու ամբողջ օրգանիզմը:
- Հիանալի մաքրող միջոց է. ջրածնի պերօքսիդը կարող է լինել սպասքը լվանալու հիանալի միջոց: Բացի այդ, այն շատ հարմար է նաև տան մաքրության համար:
- Կիրառվուըմ է կոնտակտային լինզաների լվացման համար. կոնտակտային լինզաները լվանալու համար դրանք հարկավոր է ամբողջ գիշեր թողնել ջրածնի պերօքսիդի լուծույթի մեջ:
- Չեզոքացնում է հոտերը. գործվածքի տհաճ հոտերը չեզոքացնելու համար կարելի է մինչ լվանալն թրջել հագուստը սպիտակ քացախի և ջրածնի պերօքսիդի լուծույթով:
- Ոչնչացնում է բորբոսը. պարզապես հարկավոր է ցողել բորբոսը ջրածնի պերօքսիդով, թողնել 10 րոպե, այնուհետև մաքրել սպունգով:
- Ապահովում է բերանի խոռոչի հիգիենան. բերանի խոռոչը ջրածնի պերօքսիդով ողողելը կօգնի ազատվել բակտերիալ վարակներից, մանրէներից ու մանր խոցերից:
- Ախտահանում է ձեռքերը. ջրածնի պերօքսիդը կարելի է օգտագործել նաև հակաբակտերիալ օճառի փոխարեն: Պարզապես հարկավոր է ցողել ձեռքերը ջրածնի պերօքսիդով և շփել դրանք: