«Դու շատ աղքատ ես, մենք չենք կարող միասին լինել» ասաց աղջիկը, բայց կյանքն ամեն ինչ իր տեղը դրեց

Այս կյանքում տարբեր մարկանց տարբեր բաներ են հարկավոր, մեկը ցանկանում է երջանիկ լինել, մեկ ուրիշը՝ շատ հարուստ, մյուսը ուզում է լավ կրթություն ստանալ և այլն:Մեկի համար կարևոր է լավ վերաբերմունքն ու հոգատարությունը, մեկ ուրիշը կյանքում ամեն ինչ փողով է չափում: Այս պատմությունը փոքրիկ դաս է մարդկանց համար, ում համար կյանքում առաջնայինը փողն է:

Մի աղքատ երիտասարդ սիրում էր մի աղջկա, որը ունևոր հայր ուներ: Աղջիկն ապրում էր շքեղության մեջ: Մի օր տղան աղջկան առաջարկություն արեց և աղջիկը նրան պատասխանեց.
— Քո աշխատավարձի չափ գումարը ես մեկ օրում եմ ծախսում, ես չեմ կարող քիչ գումարով ապրել, դու շատ աղքատ ես և մենք չենք կարող միասին ապրել, գտիր քեզ նման մեկին և ամուսնացիր:

Սակայն տղան ողջ սրտով սիրում էր աղջկան և այդպես էլ չկարողացավ մոռանալ նրան:10 տարի անց նրանք պատահաբար հանդիպեցին առևտրի կենտրոնում:

Նրանք սկսեցին
— Պատկերացնում ես, ամուսինս ամսական 16 000 դոլար աշխատավարձ է ստանում, նա շատ խելացի է:
— Ուրախ եմ, որ երջանիկ ես, — պատասխանեց նա:

Հանկարծ այդ պահին նրանց մոտեցավ կնոջ ամուսինը.
— Օ, պարոն, ուրախ եմ ձեզ տեսնել, թույլ տվեք ներկայացնել կնոջս, — ասաց ամուսինը:

Տղամարդը գլխով համաձայնության նշան արեց և երկու րոպե անց հեռացավ:
— Լսիր, սիրելիս, սա իմ տնօրենն է, պատկերացնում ես նա 100 միլիոն գումար է վաստակում, ամուսնացած չէ, ինչ որ ժամանակ, սիրել է մի աղջկա, սակայն նա քաղքենիի մեկն է եղել, փողի մեռած ու մերժել է նրան: Պատկերացնո՞ւմ ես, որքան երջանիկ կլիներ այդ կինը նրա հետ ամուսնանալով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ