Մեզ ամենացավոտ հարվածները մեր մտերիմներն են հասցնում

Հարձակվում են ամենամտերիմ մարդիկ…և օտար են դառնում:

Լեկցիայի ժամանակ պատմում էին վնաս պատճառող մարդկանց մասին: Հոգեբանը նկարագրում էր նրանց՝ ասելով, որ այդ մարդիկ գետնին են հավասարեցնում ուրիշների ձեռքբերումներն ու զգացմունքները: Ցավոտ կատակներ են անում և կարող են ստորացնել հանրության առաջ:

Ուրախությամբ նկատում են յուրաքանչյուր սխալը և իսկույն վիրավորում: Ինֆորմացիա են կորզում, որպիսի հետո ավելի ցավոտ հարված հասցնեն: Հետո ստիպում են արդարանալ և համարում են, որ իրենց բոլորը պարտական են ամեն հարցում:

Այդպիսի մարդկանցից հարկավոր է պաշտպանվել, իսկ ավելի լավ է հեռանալ նրանցից: Այդպիսի հարաբերությունները հանդուրժելու իմաստ չկա: Հնարավոր է արդյուքնում ուղղակի հիվանդանալ և մահանալ:

Լեկցիան ավարտվեց: Եվ նստածներից մեկն ասաց.
—Բայց մի՞թե հնարավոր է հեռանալ: Ինչպե՞ս: Իսկ եթե ստիպված ենք շփվել այդ մարդու հետ:

Հոգեբանը ևս մեկ անգամ ասաց, որ օրգանիզմին չես կարող բացատրել այդ ամենը: Առողջությունը մեծ վնաս է կրում այդ հարաբերությունների
հետևանքով:Այդ ժամանակ տղամարդը շատ տխուր ձայնով ասաց, որ իր կինն այդպիսինն է, իրեն ստորացնում և վիրավորում է, մատնացույց է անում իր բոլոր սխալները, հիմար է անվանում, մոր հետ կիսվում է իրենց բոլոր աննական հարցերով:

Նրա հետ անհնար է զրուցել, նա միանգամից բորբոքվում և սկսում է վիճել: Ի՞նչ անել այդ դեպքում:

Մոտեցան մյուս ունկնդիրները, ոմանք պատմում էին, որ իրենց մայրն է այդպիսին, ոմանք՝ ամուսինը կամ քույրը: Պարզվեց, որ շատ մտերիմներ են իրենց այդ կերպ դրսևորում:

Օտար մարդիկ իրենց այդպիսի բան թույլ չեն տալիս, ամենամեծ վնասը պատճառում են մտերիմները:

-Այստեղ միայն մի ելք կա. չկիսվել նրանց հետ ոչ մի տեսակի ինֆորմացիայով, օգնություն չակնկալել նրանցից, չանկեղծանալ նրանց հետ…

Եթե պարտավոր եք կերակրել նրանց, պահպանեք հեռավորություն ձեր միջև.սա է միակ միջոցը՝ ինքներդ ձեզ պահպանելու համար,- ասաց հոգեբանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ