Նա երեխաների համար 5 հատ հավկիթ գողացավ. իսկ երբ տեսան ոստիկանները…

Աղքատությունը հաճախ է դրդում մարդկանց գնալ չմտածված քայլերի: Այդ պատճառով էլ, երբ այս կնոջ առաջ հարց կանգնեց՝ թողնել, որ երեխաները քաղցած մնան թե գողության դիմել, կինն առանց վարանելու ընտրեց երկրորդ տարբերակը: Նա ընդամենը 5 հավկիթ էր վերցրել, բայց բռնվեց նույն վարկյանին:Երբ Ուիլյամ անունով ոստիկանը տեղ հասավ և լսեց կնոջ պատմությունը, խղճաց նրան, և կնոջը պատժելու փոխարեն՝ որոշեց օգնել:

Կինը մեծացնում է իր 2 դուստրերին, քրոջ 2 երեխաներին և 2 թոռներին, որոնք 1-3 տարեկան են՝ վաստակելով ամսական ընդամենը 120 դոլար:Երբ կինը գնացել էր խանութ, որպիսի գողանա հավկիթները, դրանք գրպանում կոտրվել էին, այդ պատճառով էլ խանութի աշխատողները նկատել էին կնոջը:

Երբ եկել էր ոստիկանը, նա և խանութի աշխատողները միասին որոշել էին բողոք չներկայացնել կնոջ դեմ, ուղղակի նրան տուն էին ուղարկել: Իսկ երբ երեկոյան կինն իր տանը տեսել էր ոստիկանին, արտասվել էր՝ կարծելով, որ եկել է իրեն ձերբակալելու:Սակայն կնոջը հաճելի անակնկալ էր սպասում: Ոստիկանն ու ընկերներն ընտանիքի համար մի մեքենա ուտելիք էին բերել:

-Ես 12 տարեկան եմ եղել, երբ վերջին անգամ այսքան ուտելիք եմ տեսել, — պատմել է կինը,- ես ամբողջ օրն արտասվել եմ…

Բայց դա դեռ ամենը չէր: Ոստիկանները հրապարակեցին այս պատմությունը համացանցում և բարեգործական ֆոնդ բացեցին, որի հաշվին աշխարհի տարբեր կետերից գումար և օգնություն էին փոխանցում՝ կնոջ հոգսերը թեթևացնելու համար:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий