Դստեր նամակը ծնողներին, որ նրանց ինֆարկտի դուռը հասցրեց… սա, լավ կլինի, որ բոլոր ծնողները կարդան

Սիրելի ծնողներ

Թանկագիններս, երեք ամիս է ինչ ես հեռացել եմ տանից, տեղափոխվել եմ քաղաք, բայց ինձ թվում է, որ մի հավերժություն է արդեն: Ես չէի կարողանում նամակ գրել և ահա պատեմ, թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ այդ ընթացքում, խնդրում եմ մինչ կսկսեք նամակը ընթերցել, նստեք մի հարմար տեղ, օրինակ, բազմոցին: Ես ինձ համեմատաբար լավ եմ զգում:Ասում եմ, համեմատաբար, որովհետև, երբ ես հանրակացարանի պատուհանից անհաջող վայր թռա, գլուխս հարվածեցի և գանգուղեղային վնասվածք ստացա:

Ես ստիպված էի պատուհանից փախչել, որովհետև հանրակացարանում հրդեհ էր բռնկվել և միակ բաց ճանապարհը պատուհանն էր: Ինձ խնամում էր մի աֆրիկացի, ում հետ մենք ընկերացանք հրդեհից հետո:Նա գալիս էր ինձ մոտ հիվանդանոց: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա ինձ առաջարկեց տեղափոխվել իր տուն, քանի որ հանրակացարանում հնարավոր չէր այլևս ապրել:

Դե դա դժվար է տուն կոչել, դա մի մութ ու խոնավ նկուղ է, հարարավետ է , բայց առնետների հարևանությամբ այնքան էլ հաճելի չէ:Նա հիանալի տղա է , մենք շատ ենք սիրում իրար, պատրաստվում ենք ամուսնանալ, որովհետև ուրիշ ելք չունենք. երբ պարզվեց, որ հղի եմ, որոշեցինք ամուսնանալ: Սպասում ենք մինչև նրա հայրիկը Աֆրիկայից ժամանի:

Հետո մի գաղտնիք էլ կա, իմ ընկերը կասկածում է, որ հիվանդ է ՁԻԱՀ–ով, անալիզ է հանձնել, հետո ես էլ կհանձնեմ, որ համոզված լինեմ, որ ես էլ չեմ վարակվել: Ես համոզված եմ, որ շուտով կհանդիպենք սիրելիներս:Դե իսկ հիմա կասեմ ճշմարտությունը, ոչ մի վնավածք էլ չեմ ստացել, որովհետև ոչ մի հրդեհ էլ չի եղել, ոչ մի աֆրիկացի իմ կյանքում չկա և ես հղի չեմ, պարզապես քննություններս շատ ցածր եմ ստացել, և մեկն էլ չեմ կարողացել հանձնել;

Ես ուղղակի ցանկացա ձեզ ասել, որ կյանքում շատ ավելի լուրջ խնդիրներ կարող են լինել, քան ցածր գնահատականն ու քննությունից կտրվելը:

Սիրում ու համբուրում եմ :

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ