- Ուտելուց առաջ ջուր խմեք։ Սովորություն դարձրեք ուտելուց 10 րոպե առաջ երկու բաժակ ջուր խմել։ Ջուրը նպաստում է օրգանիզմից ավելորդ նյութերի հեռացմանը, օգնում է ներքին օրգաններին ճիշտ աշխատել և կարգավորել նյութափոխանակությունը։
- Սննդին կծու պղպեղ ավելացրեք։ Եթե կծու մթերքի յուրացման հետ կապված խնդիրներ չկան, ներառեք այն սննդակարգում։ Դա օգնում է ճարպերի այրմանը։
- 2 անգամ ավելի արագ քայլեք։ Արագացրեք քայլքի տեմպը։ Եթե ֆիզիկական վարժություններ անելու ժամանակ չունեք, սա կարող է դառնալ կալորիաներ այրելու լավագույն միջոցը։
- Միանգամից շատ ուտելու փոխարեն՝ սնունդ ընդունեք մի քանի անգամ՝ փոքր քանակով։ Իդեալական կազմվածք ունենալու գաղտնիքներից մեկը. հարկավոր է ուտել օրվա ընթացքում մի քանի անգամ, քիչ քանակով։
Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է նաև նվազեցնել հացի օգտագործումը։ Այն կարող եք փոխարինել առաջարկվող միջոցով։
Բաղադրիչներ
- 400 գրամ հավի աղացած միս
- 1 ձու
- 1 սոխ
- 100 գրամ անյուղ պանիր
- 1 լոլիկ
- 2 ճաշի գդալ տոմատ
- կանաչի
- աղ, պղպեղ։
Պատրաստման եղանակը
- Կտրատեք սոխը, խառնեք հավի միսը, ձուն, աղն ու պղպեղը։
- Մանր կտրատեք պանիրը, լոլիկն ու կանաչին։
- Ավելացրեք պանիրն ու կանաչին, լավ խառնեք։ Ստացված զանգվածը լցրեք տարայի մեջ, շերտով տոմատ քսեք, վրան դրեք լոլիկը։
- Թխեք 30 րոպե՝ 230 աստիճանի պայմաններում։ 30 րոպե անց հանեք, թափեք հեղուկը, ավելացրեք պանիրն ու թխեք ևս 30 րոպե։