Երբեք ծնողների նկատմամբ մի արեք այս 4 բաները, ու միշտ հիշեք, ծնողներին չեն ընտրում

Մի սովորեցրեք նրանց ապրել: Եթե դուք նույնիսկ շատ խելացի եք նրանցից և եթե հաստատ գիտեք, թե ինչպես է պետք ապրել, կյանքի դասեր մի տվեք հայրիկին ու մայրիկին: Նրանք իրենց կյանքն ունեն, դուք ձերը:Մի գերադասեք ձեզ նրանցից, ոչ իրական կյանքում, ոչ էլ մտքերում:

դուք ոչ մի բանով նրանցից լավը չեք: Եթե ձեզ հաջողվել է շատ գրքեր կարդալ, լավ ուսում ստանալ և հաջողություններ ունենալ, հիշեք, որ դա նաև նրանց շնորհիվ է, այդ էներգիան նրանցից է գալիս: Նրանք իրենց շատ բաներից են զրկել, որ ձեզ համար լավ լինի: Եվ եթե դուք ձեզ գերադասում եք նրանցից, դուք արգելակում եք սերնդի շարունակության էներգիան:

Հույս մի ունեցեք, որ նրանք մի օր «խելքի կգան»: Եթե որոշել եք «պատահական» սեղանին թողնել մի խելացի գիրք, որ մայրիկը կամ հայրիկը կարդան, որպեսզի ձեզ պես զարգացած լինեն, ապա ոչ մի դեպքում մի արեք նման բան: Չի կարելի թափանցել ոչ մեկի հոգին, եթե անգամ ձեր ծնողներն են:

Թույլ տվեք, որ ձեր ծնողներն իրենք անցնեն իրենց ճանապարհը:Երբեք մի փորձեք վրեժխնդիր լինել նրանցից: Հնարավոր է, որ մանուկ հասակում ձեզ պատժում էին, կամ չէին գնում ձեր սիրելի խաղալիքը ու էլի շատ նման բաներ: Մոռացեք: Նրանք այդպես վարվելու համար իրենց դրդապատճառներն են ունեցել: Եվ աշխատեք հիշել միայն դրական ու լավը, որ տվել են ձեզ ծնողները: Նրանք տվել են ամենամեծ ու ամենակարևոր բանը՝ ԿՅԱՆՔ:

Ծնողներին պետք է սիրել և հարգել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ