Այս տղամարդը փրկել է ավելի քան 2 350 000 կյանք

Բանն այն է, որ Ջեյմսը դարձել է Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդակիր, քանի որ արյուն է հանձնել ավելի քան 1000 անգամ, ինչի շնորհիվ փրկել է միլիոնավոր նորածինների կյանքեր:Այս մարդու արյունը տարբերվում է սովորականից:

Մոտ 50 տարի առաջ բժիշկները նրա արյան մեջ հայտնաբերել են ունիկալ հակամարմիններ, որոնք օգնում են խուսափել ռեզուս կոնֆլիկտից: Դրանց հիման վրա մշակել են վակցինա, որն ընդունակ է կանխել մահացու վտանգը, որն առաջանում է տարբեր ռեզուս ֆակտոր ունեցող կնոջ և երեխայի միջև:

Ո՞րն է պատճառը, որ Ջեյմսը սկսել է արյուն հանձնել: Պարզապես է նա պահել է իր խոստումը, ինչպես պիտի անի յուրաքանչյուր մարդ:Ամեն ինչ սկսել է բարդ վիրահատությունից, որը Ջեյմսը տարել է, երբ դեռահաս տարիքում էր: Այն ժամանակ նրան անհրաժեշտ էր եղել 13 լիտր դոնորական արյուն և 3 ամիս ընթացող վերականգնում՝ հիվանդանոցային պայմաններում: Ջեյմսը հասկանում էր, որ իրեն հաջողվել է փրկել միայն դոնորների շնորհիվ, ովքեր ժամանակին արյուն են հանձնել:

Հենց դրա համար էլ, նա ինքն իրեն խոստացավ դոնոր դառնալ, երբ 18 տարեկան կդառնա: Տղամարդն ասաց՝ տղամարդը կատարեց:Ջեյմսի այդ արարքն անգին է դարձել: Նրա շնորհիվ բազմաթիվ կանայք կարողացան մայր դառնալ՝ առողջ երեխաների կյանք տալով: Այսօր հաստատված է, որ Ջեյմսը փրկել է 2.4 միլոն երեխաների կյանքեր:

Տղամարդու արյան կարիքն ունեցել է նաև նրա աղջիկը, ով դրա շնորհիվ կարողացել է իր որդուն ունենալ:Արդեն 50 տարուց ավել Ջեյմս Հարիսոնը հավատարիմ է մնում իր երդմանը. նա նույն կերպ արյուն է հանձնում, քանի որ վստահ է, որ կյանքը գերագույն պարգևն է, որը տրվում է մարդուն ծնվելու ժամանակ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ