Շաբաթական քանի անգամ է պետք ցնցուղ ընդունել

Գիտնականները խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով չօգտվել տաք ցնցուղից և չստիպել երեխաներին շաբաթական մենք անգամից ավել լոգանք ընդունել։

Օճառի և տաք ջրի հաճախակի ազդեցությունը մաշկի վրա անբարենպաստ է ազդում առողջության վրա,– մասնագետների կարծիքը հրապարակել է Playboy ամսագիրը։Ամեն օր օճառով մարմինը լվանալը վնասակար է. այս սովորությունը զրկում է մաշկը ճարպային թաղանթից, ինչը բերում է չորության, թեփի և քորի։ Ինչ վերաբերում է տաք ցնցուղին, որքան էլ որ տարօրինակ չհնչի, այն ջրազրկում է մաշկը։

 

Գիտնականները նաև գտնում են, որ ամենօրյա ցնցուղը հանում է մարմնի վրայից անհրաժեշտ մանրէները, որոնք թույլ են տալիս պահպանել մարդու իմունային համակարգը։Մաշկաբանները խորհուրդ են տալիս լողանալ ոչ թե տաք, այլ գոլ ջրով, ցնցուղ ընդունել ոչ ավել քան երեք րոպե և անպայման լոգանքից հետո մաշկի խոնավեցնող քսուկ օգտագործել։

6-11 տարեկան երեխաները լոգանք պետք է ընդունեն շաբաթական մեկ կամ երկու անգամ, հակառակ դեպքում իմունիտետը կարող է վտանգի ենթարկվել։

Այս հայտարարության տակ ստորագրել են Մաշկաբանների ամերիկյան ակադեմիայի մասնագետները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ