Մայրը մահացու հիվանդ է, բայց աղջիկներին դա չի հուզում. մի՞թե գոյություն ունեն այդքան անշնորհակալ զավակներ

Մեր շենքը քաղաքի ամենահին շենքերից մեկն է: Այստեղ առաջ ապրում էին մեր տատիկներն ու պապիկները, մեր ծնողները, իսկ այժմ մենք ենք ապրում՝ երեխաներն ու թոռները: Որոշ ընտանիքները արդեն երկար ատրիներ ընկերություն են անում, այդ պատճառով էլ միմյանց լավ են ճանաչում:Մեր հարևանները տարեց կին ու ամուսին են, չեն աշխատում, վաղուց թոշակ են ստանում: Ունեն երկու մեծ աղջիկներ:

Մի աղջիկն ուսումնասիրւմ էր գերմաներեն՝ օտար լեզուների ֆակուլտետում, երբ ավարտեց, մեկնեց Գերմանիա, որպիսի շարունակի ուսումը: Ծնողները վճարում էին նրա կրթության համար, վարկեր էին վերցնում՝ ամեն ինչից զուրկ ապրելով: Աղջիկն այնտեղ ծանոթացավ տեղացու հետ, ամուսնացավ, հիմա երկուսն էլ ապրում և աշխատում են Գերմանիայում: Ծնողներին պատմել է, որ ամռանը պատրաստվում է ամուսնու հետ մեկնել ԱՄՆ ճանապարհորդելու:Երկրորդ աղջիկը, չնայած նրան, որ ծնողների հետ է ապրում, գրեթե չի լինում տանը: Նա ունի իր սեփական տուրիստական ընկերությունը և բավականին մեծ գումարներ է աշխատում: Գրեթե ամբողջ տարին մի երկրից ուրիշ երկիր է գնում, հանգսանում է տարբեր տեղերում, մի խոսքով՝ վայելում է կյանքը:

Երկու աղջիկներն էլ խելացի և հաջողակ են, սակայն չափազանց անտարբեր են: Ծնողները շատ համեստ կյանքով են ապրում, ինչպես և մեր երկրի գրեթե բոլոր թոշակառուները: Գրեթե ամբողջ թոշակով դեղեր են գնում:Աղջիկների մայրը ծանր հիվանդ է, նրա մոտ ախտորոշվել է քրոնիկական երիկամային անբավարարություն, նրան հատուկ սնունդ և հեմոդիալիզ է հարկավոր: Շաբաթական 3 անգամ նրան տանում են հիվանդանոց, որտեղ նա անցկացնում է 4 ժամ:

Մեր հարևանների բնակարանը շտապ վերանորոգման կարիք ունի: Սակայն աղջիկները հարկ չեն համարում կարգի բերել ծնողների տունը:Հավանաբար աղջիկները կարծում են, որ միայն ծնողներն են պարտական մեծացնել, դաստիրակել, ապահովել ամեն ինչով, ուսման համար վճարել, սակայն մոռանում են, որ իրենք ծնողներին ավելի շատ բան են պարտական…

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ