Կիտրոնի եւ ջրի օգնությամբ ազատվում ենք մաշկի մուգ հետքերից

Միայն հաշվի առեք մի քանի մանրուքներ

Կիտրոնի հյութը պիգմենտային հետքերը սպիտակեցնելու լավագույն միջոցն է: Կիտրոնի հյութի մեջ պարունակվող կիտրոնաթթուն ոչնչացնում է բակտերիաները եւ կանխարգելում պզուկները:Ինչպես ճիշտ օգտագործել կիտրոնի հյութը մաշկի մեռած բջիջներից, պիգմենտային հետքերից ու պզուկներից ազատվելու համար:

Լավ մաքրեք մաշկը տոնիկի կամ այլ կոսմետիկ միջոցի օգնությամբ:Վերցրեք 1 թեյի գդալ թարմ քամած կիտրոն եւ թրջեք բամբակե դիսկը:Քսեք դեմքի խնդրահարույց մասերին ու թողեք 10-15 րոպե:

Լվացվեք գոլ ջրով: Եթե կիտրոնի հյութը չի գրգռում մաշկը, կարող եք թողնել ամբողջ գիշեր:Կարող է լինել ծակոց ու մռմռոց, սակայն դրանք կանցնեն մի քանի րոպեից: Եթե ունեք գերզգայուն մաշկ, կիտրոնի յութը կարող եք բացել ջրով: Չոր մաշկի դեպքում կիտրոնի հյութին խառնեք մի քիչ մեղր: Իսկ ճարպոտ մաշկի համար կիտրոնի հյութը խառնեք վարունգի հյութ: Կարճ ժամանակ անց կզգաք տարբերությունը:

Օգտագործեք կիտրոնի հյութը աշուն-ձմեռ ժամանակահատվածում, իսկ տանից դուրս գալուց առաջ մաշկին քսեք արեւապաշտպան կրեմ: Կիտրոնի հյութով դիմակներից հետո մաշկը դառնում է զգայուն ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий