Հոր մահից հետո տղան որոշում է մորը ծերանոց տանել․ տեսեք, թե մահանալուց առաջ ինչ ցանկացավ մայրը

Հոր մահից հետո տղան որոշում է մորը ծերանոց տանել։ Նա այդ քայլը բացատրում է ժամանակ և համբերություն չունենալով։ Մորը տեղավորելուց հետո նա շատ քիչ էր այցելում նրան։ Մի անգամ որդուն ծերանոցից զանգահարեցին և ասացին, որ մայրը հիվանդ է և մահանում է։Տղան շտապ գնաց այնտեղ։ Նա փորձում էր իմանալ, թե ինչ կարող է անել նրա համար, ահա թե ինչ մայրը պատասխանեց. «Ես ուզում եմ, որ դու ծերանոցում օդամղիչներ տեղադրես, քանի որ դրանցից այստեղ չկա:

Բացի այդ գնիր նոր սառնարաններ, որ մթերքը չփչանա։ Այս տարիների ընթացքում ես շատ հաճախ եմ առանց ընթրելու քնել»։ Սա շատ զարմացրեց տղային։Նա հարցրեց մորը, թե ինչո՞ւ է նա այդքան սպասել իրեն, որ դա ասի։ Մայրը նայեց տղայի աչքերին և պատասխանեց. «Տղաս, ես համակերպվել եմ քաղցին և շոգին։ Այն բանից, ինչից ես իրականում վախենում եմ՝ դա այն է, թե ինչպես ես դու դիմանալու այս ամենին, երբ քո երեխանները քեզ բերեն նմանատիպ վայր»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ