6 ըմպելիք, որոնք կփոքրացնեն գոտկատեղը, նաև կազատեն ամբողջ մարմնի ավելորդ կիլոգրամներից

Ներկայումս շատ միջոցներ կան, որոնց շնորհիվ կարելի է ազատվել ավելորդ քաշից, բայց դրանցից շատերը շատ խիստ պայմաններ են պահանջում, չենք խոսում հոգնեցնող և տանջող դիետաների մասին, որոնք առողջությանը մեծ վնաս են հասցնում:

Այժմ կներկայացնենք նիհարելու համար լավագույն միջոցները:

Կանաչ թեյ-Օրգանիզմում այրում է բոլոր տոքսինները, ունի հակաբորբոքային և միզամուղ հատկություններ: Այս թեյի շնորհիվ կազատվեք բակտերիաներից, նաև ավելորդ քաշից: Ցանկալի է խմել մեկ բաժակ յուրաքանչյուր ուտելուց կես ժամ առաջ, նաև երեկոյան քնելուց առաջ:

Կիտրոնով ջուր-Կաթսայի մեջ լցրեք 2լ ջուր, երբ այն եռա, ավելացրեք մեջտեղից կտրած մեկ հատ կիտրոն: 2-3 րոպե եփեք թույլ կրակի վրա: Գոլ վիճակում խմեք առավոտյան դատարկ ստամոքսին և քնելուց առաջ:

Դարչինով ջուր-Դարչինը ճարպի բնական այրիչ է, նաև կարգավորում է գլյուկոզայի մակարդակը և մարսողական համակարգը: Եռացրեք ջուրը, մի քիչ աղացած դարչին, քուրքումա և կակաո ավելացրեք: Ցանկալի է խմել ճաշից առաջ, նաև քնելուց առաջ:

Հանքային ջուր-Անհրաժեշտ է օրվա ընթացքում շատ ջուր խմել, որպիսի օրգանները պատշաճ կերպով աշխատեն:

Կտավատի սերմեր-3 ճ.գ. կտավատի սերմի վրա տաք եռացրած ջուր լցրեք և թողեք 2 ժամ: Հետո այդ թուրմը լցրեք բլենդերի մեջ, մանրեցրեք, մի քիչ մեղր լցրեք և կրկին հարեք: Կարող եք օգտագործել այս խառնուրդը նախաճաշի փոխարեն:

Կոճապղպեղ-Այն շատ օգտակար հատկություններ ունի օրգանիզմի համար, ստիպում է կորցնել ավելորդ քաշը, նաև կարգավորում է խոլեստերինի մակարդակը, մաքրում է օրգանիզմը: Պարզապես կոճապղպեղ ավելացրեք ձեր ուտեստներին և ըմպելիքներին:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ