Մի մարդ հարցազրույցի եկավ կեղտոտ ձեռքերով,և անմիջապես աշխատանքի անցավ․․․իրոք որ կյանքը բումերանգ է

Այս պատմությունը ստիպում է վերականգնել մարդկանց հանդեպ հավատը…

Ավտոմեխանիկը երկար ժամանակ չէր կարողանում աշխատանք գտնել:Վերջապես հայտարարություն տեսավ, որտեղ նշված էր, որ աշխատող են փնտրում: Այդ աշխատանքն իրեն շատ հարմար էր: Նա իր ռեզյումեն ուղարկեց և հարցազրույցին մասնակցելու հրավեր ստացավ:Հարցազրույցից առաջ՝ գիշերը, նա չէր կարողանում քնել: Շատ անհանգիստ էր: Առավոտյան հագավ պիջակը, սանրվեց և օծանելիք ցանեց: Նա չէր ուզում ուշանալ, դրա համար էլ տնից 1.5 ժամ շուտ դուրս եկավ:

Երբ կանգառ հասավ, մի տարեց մարդու նկատեց, ում մեքենան փչացել էր: Ծերունին անհույս փորձում էր աշխատեցնել մեքենան: Ավտոմեխանիկը՝ խղճալով նրան, իր օգնությունն առաջարկեց: Մի ժամից մեքենան սարքին էր, բայց տղամարդը ամբողջովին կեղտոտվել էր:Շնորհակալ վարորդը հարցրեց, արդյոք ինքը կարող է ինչ-որ կերպ շնորհակալություն հայտնել: Ինչին էլ տղամարդը պատասխանեց, որ ի սրտե է օգնել, նաև կիսվեց, որ հարցազրույցի է գնում, բայց հիմա կեղտոտվել է, բացի այդ էլ արդեն ուշացել է: Բայց վարորդը համոզեց նրան, որ միևնույնն է, պետք է գնալ հարցազրույցին…Վերջապես տղամարդը համաձայնեց:

Միջանցքում շատ երիտասարդներ կային՝ գեղեցիկ հագնված: Մեխանիկը հասկանում էր, որ աշխատանք ստանալու իր շանսերը շատ ցածր են: Նա բավական մեծ էր, քիչ փորձ ուներ, բացի այդ էլ ձեռքերը կեղտոտ էին: Միակ մխիթարանքն այն էր, որ տնօրենը նույնպես ուշացել է:Երբ գործատուն վերջապես տեղ հասավ, սկսեց հավակնորդներին հերթով կանչել ներս: Բոլորը տխուր դեմքով էին դուրս գալիս: Մեխանիկն արդեն պատրաստվում էր գնալ տուն, երբ քարտուղարուհին նրա անունը հնչեցրեց: Նա մտավ ներս: Սեղանի մոտ նստած էր այն տարեց մարդը, ում մեքենան ինքն առավոտյան սարքել էր: Այժմ նրա հագին գեղեցիկ թանկարժեք կոստյում էր:

«Ցավում եմ, որ ձեզ երկար սպասեցրեցի: Կարծում եմ, այս տարվա լավագույն որոշումներիցս մեկն ընդունեցի, երբ տեսա ձեզ գրասենյակում: Ես ուղղակի հասկացա, որ դուք կլինեք այն աշխատակիցը, ով արժանի է վստահության, իսկ դա ինձ համար ամենակարևորն է»,- ասաց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ