Հետաքրքիր միջուկով և փափուկ ու անուշաբույր խմորով հյուսք․․․ այնքան հեշտ է պատրաստելը․․․

Հյուսքը ստացվում է փափուկ ու համեղ, հատկապես այս միջուկով, բայց ցանկության դեպքում այն կարող եք փոփոխել։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

կաթ՝ 200մլ
ալյուր՝ 2ճ․գ․
չոր խմորիչ՝ 2թ․գ․
ձու՝ 2 հատ
շաքարավազ՝ 6ճ․գ․
ալյուր՝ 550-600գ
վանիլին
աղ՝ մի պտղունձ
Միջուկի համար․

խնձոր՝ 500գ
չամիչ՝ 100գ
գոլ ջուր՝ 150մլ
շաքարավազ՝ 4ճ․գ․

Պատրաստման եղանակ․

Խառնել գոլ կաթը, խմորիչը, 1ճ․գ․շաքարավազը։ Ծածկել սրբիչով և թողնել 20 րոպե՝ տաք տեղում։Հալացնել կարագը և թողնել, որ սառի։ Խմորիչային զանգվածին ավելացնել կարագը, աղը, ձուն, վանիլինը, մնացած շաքարավազը և խառնել՝ մինչ շաքարի լիարժեք լուծվելը։Մաղել ալյուրը, լցնել հեղուկ զանգվածի մեջ և խմոր հունցել։ Ծածկել սրբիչով և թողնել որևէ տաք տեղում՝ 2 ժամ։

Միջուկի համար միացնել ջուրը, շաքարավազը, օշարակ եփել։ Հենց այն հասնի եռման աստիճանի, ավելացնել մանր կտրատած խնձորը։ Եփել շատ թույլ կրակի վրա՝ մինչ հեղուկի գոլորշիանալը։ Լցնել չամիչը, խառնել ու թողնել, որ սառի։Սեղանին ալյուր շաղ տալ, դնել խմորը, տրորել և բաժանել 2 մասի՝ մեծ և փեքր։

Փոքր մասը գրտնակել, լցնել ամբողջ միջուկը և ռուլետի պես փաթաթել։Գրտնակել նաև խմորի մեծ մասը, մեջտեղի հատվածում դնել ռուլետը։ Խմորի շերտի երկու կողմերի վրա կտրվածքներ անել և հյուսել ռուլետի վրա։Տապակին յուղաթուղթ փռել, ձեթ քսել և մեջը դնել հյուսքը։ Ծածկել տոպրակով և սպասել 20 րոպե։ Այնուհետև ձու քսել և ուղարկել թխվելու՝ նախապես տաքացած ջեռոցում, 180 ջերմաստիճանի ներքո՝ 25 րոպե։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ