Այս 16 ամյա աղջիկը մահացավ լողափում. այն, ինչից նա մահացավ, կա բոլոր խանութներում, և գրեթե բոլորն են խմում այն

Այս 16 տարեկան աղջիկը կյանքից հեռացավ մի ըմպելիքի պատճառով, որը կա բոլոր խանութներում և այն շատերն են սիրում:2014-ի ամռանը Լաննա Համանն իր ընկերների հետ գնաց Մեխիկո՝ արձակուրդն ուրախ անցկացնելու նպատակով: Երջանիկ և ուրախ ճանապարհորդները նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչով կավարտվի իրենց արկածը:

Այդ օրը ոչ մի արտառոց բան չկար: Լաննա հանգիստ պառկած էր լողափի ավազների վրա: Հանկարծ նրա ինքնազգացողությունը վատացավ: Արագ տեղ հասած բժիշկները հասկացան, որ աղջկա մոտ սրտի կաթված է եղել, սակայն չկարողացան նրան օգնել: Նույն օրը երեկոյան Լաննան մահացավ հիվանդանոցում:Աղջկա ընտանիքն ու ընկերները շոկից ուշքի չէին գալիս. Լաննան ընդամենը 16 տարեկան էր, նա զբաղվում էր սպորտով և երբեք չէր գանգատվում առողջությունից:

Նրա մահվանից որոշ ժամանակ անց Լաննայի մայրը՝ Քրիսը, հանդես եկավ հայտարարությամբ: Նա կասկածում էր, որ աղջկա մահվան պատճառ է հանդիսացել Ռեդ Բուլը, որը կա բոլոր վաճառակետեում: Մահանալու օրը Լաննա ոչ մի կաթիլ ջուր չէր խմել, փոխարենը միայն էներգետիկ ըմպելիք էր օգտագործել: Ընկերները նույնիսկ կարծում էին, որ Լաննան կախվածություն ունի Ռեդ Բուլից:

Սրտաբանը հաստատեց աղջկա մոր վարկածը:
-Սա ապացուցված է բժշկական թեստերի միջոցով: Էներգետիկ ըմպելիքները վտանգավոր են սրտի ռիթմի և արյան ճնշման տատանման համար:

Աղջկա ծնողներն այժմ հորդորում են բոլորին հրաժարվել այդ ըմպելիքն օգտագործելուց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ