Ինչ անել բարձր տրամադրություն ունենալու համար։ Սա շատ հետաքրքիր է

Մեզանից յուրաքանչյուրի մոտ ժամանակ առ ժամանակ հարց է առաջանում. «Որտեղի՞ց գտնել լավ տրամադրության աղբյուր, երբ ուրախանալու ոչինչ չկա»:Այսօր մենք կփորձենք գտնել Ձեզ այդքան հուզող հարցի պատասխանը և կկիսվենք ինքներդ Ձեզ ուրախացնելու գիտականորեն ապացուցված մի քանի եղանակների մասին:

Բարձր տրամադրության աղբյուրներ

Մասնակցեք մշակութային միջոցառումների․-«Արվեստի ցուցահանդեսների, թանգարանների, համերգների և մշակութային այլ միջոցառումների հաճախելը կարող է մեծապես բարելավել Ձեր տրամադրությունը: Բացի այդ, մշակութային լուսավորությունը հանգեցնում է ինքնասիրության բարձրացման », — ասում են Նորվեգիայի գիտնականները:

Սկսեք օրագիր պահել․-Շատ հոգեբաններ խորհուրդ են տալիս, որ իրենց հաճախորդները օրագիր պահեն: Ըստ նրանց ՝ այս գործողությունն օգնում է հետևել տրամադրության դինամիկային:Իսկ Հարվարդի համալսարանի Թինգ Ժանգի կողմից կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ գրառումներ անելը կօգնի Ձեզ ոչ միայն հետևել, այլև բարձրացնել Ձեր տրամադրությունը:

Սկսել զրույց անծանոթի հետ․-Վերջերս Չիկագոյի համալսարանի հետազոտողները իրականացրեցին փորձ: Նրանց խոսքով ՝ մասնակիցների առաջին խումբ ստիպված է եղել գնացքում խոսել անծանոթ ուղևորի հետ, իսկ երկրորդ խւմբն ամբողջ ուղևորությունը լռությամբ է անցկացրել:Արդյունքը ցույց տվեց, որ նրանք, ովքեր հասցրել են մի քանի բառ փոխանակել անծանոթի հետ, ունեցել են բարձր տրամադրություն, իսկ երկրորդ խմբի փորձի մասնակիցների տրամադրության մեջ ոչ մի դրական փոփոխություն չի նկատվել:

Ժամանակ անցկացրեք սիրելիների հետ․-Արիզոնայի համալսարանի հետազոտողների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մարդիկ, ովքեր պարբերաբար բովանդակալից զրույցներ են ունենում սիրելիների հետ, շատ ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր նախընտրում են կարճ խոսակցություններ ընդհանուր թեմաների շուրջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий