Այսօր առավոտյան երթուղայինով գնում էի աշխատանքի…հաջորդ կանգառում մի պապիկ բարձրացավ

Այսօր առավոտյան գնում էի աշխատանքի, եթե անկեղծ, տրամադրություն ընդհանրապես չունեի, բացի այդ ուշանում էի: Երկրորդ կանգառում մի պապիկ բարձրացավ: Նա գրպանից մետաղադրամներ հանեց և սկսեց հաշվել: Հետո ձեռքը մեկնեց վարորդին և ասաց.
—Պահիր, որդիս, բայց չգիտեմ, բավական է թե ոչ, այդքանն է մոտս: Հաջորդ կանգառում պիտի իջնեմ:

Ինչպես հասկացա, պապիկը քիչ էր գումար տվել: Կանխազգալով, որ վարորդը զայրանալու է, բացեցի պայուսակս, որ վճարեմ պապիկի փոխարեն: Սակայն այդ պահին երիտասարդ վարորդը ձեռքով մի կողմ տարավ պապիկի մետաղադրամները և ասաց.
—Հայրիկ ջան, պետք չէ, պահիր գումարդ քեզ: Առանց այն էլ ընդամենը մի կանգառ ես գնում:

Անկեղծ ասած, ես ցնցված էի, ինչպես և մյուս ուղևորները: Ես հաճախ եմ տեսնում բարկացած վարորդների, բայց նման մեծահոգությունն ինձ համար չափազանց հաճելի էր:Պապիկը մանրը դրեց գրպանը և կամաց ձայնով ասաց.
—Շնորհակալ եմ:

Նախքան իջնելը՝ նա ևս մի անգամ շնորհակալություն հայտնեց վարորդին: Թվում է, թե արտառոց ոչ մի բան չկա, բայց այսօր մեր կյանքում այնքան քիչ է բարին և դրականը: Պատկերացնում եմ, թե որքան մեծ նշանակություն ուներ դա պապիկի համար:Այդ դեպքն ինձ հույս տվեց, որ դեռ ամեն ինչ կորցրած չէ, դեռ կան բարի մարդիկ, ում վրա կարող ենք հույս դնել:

Շնորհակալ եմ այդ վարորդին՝ մռայլ առավոտս լուսավոր դարձնելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ