20 տարի ամուսնացած ենք․․․այս ամբողջ ընթացքում սկեսուրս չի դադարել իմ մասին բամբասանքներ տարածել, իսկ հիմա ինձանից նման բան է պահանջում

Ես գրեթե 20 տարի ամուսնացած եմ։ Այս ամբողջ ընթացքում սկեսուրիս հետ երբեք լավ հարաբերություններ չեմ ունեցել։ Նա մշտապես խառնվել է մեր կյանքին, նույնիսկ կար ժամանակ, երբ նա փորձում էր համոզել ամուսնուս, իբր մեր երեխաներն ուրիշ տղամարդուց են։

Մի օր էլ իմ ծննդյան օրը եկել էր ամուսնուս նախկiն ընկերուհու հետ․ մի՞թե դա նորմալ է։Իսկ հիմա սկեսուրս արդեն ծեր է, հիվանդ է, ինսուլտից հետո մշտական խնամքի կարիք ունի։ Նա չի կարողանում խոսել և քայլել, մարմնի կեսն անշարժացած է։

Ամուսնուս քույրը կտրականապես հրաժարվեց մորը խնամելուց։ Նա փոքր երեխաներ ունի և ուղղակի չի հասցնի։ Ամուսինս էլ, բնականաբար, պահանջում է, որ դուրս գամ աշխատանքից և հոգ տանեմ իր մոր մասին։ Նա ասում է, որ միևնույնն է, քիչ աշխատավարձ եմ ստանում, դրա փոխարեն կարող եմ ավելի օգտակար գործով զբաղվել։

Բայց հավատացեք, ինձ համար ավելի հաճելի է գնալ աշխատանքի, թեկուզ և քիչ գումար ստանալ, քան ամբողջ օրը գտնվել հիվանդ կնոջ կողքին, ով ինձ այդքան վատություն է արել։

Ես առաջարկեցի վաճառել սկեսուրիս բնակարանը, ավելի մատչելի գնով 1 սենյականոցը գնել, իսկ ավելացած գումարով նրա համար խնամակալ վարձել։ Բայց ոչ, տալս դեմ եղավ․ նա այդ բնակարանի հետ կապված պլաններ ունի։ Մwր մահվանից հետո ինքն այնտեղ է պատրաստվում ապրել, քանի որ տուն չունեն։

Իսկ հիմա ես դրեցի իմ պայմանը․ կամ սկեսուրս տունն իմ անունով է դարձնում և ես խնամում եմ նրան, կամ բոլորովին չեմ հետաքրքրվում նրանով։ Տալս այլևս ինձ հետ չի խոսում, ամուսինս էլ շահամոլ և անհոգի է համարում։ Իսկ ես մտածում եմ, որ ճիշտ եմ վարվել, քանի որ ամեն ինչի համար կյանքում պատասխան են տալիս։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий