Ռեստորանում մատուցողուհի եմ աշխատում…երեկ սպասարկում էի դստերս հոր հարսանիքի հյուրերին…

Կյանքս այնպես է դասավորվել, որ ես միայնակ մայր եմ: Աշխատում եմ գիշեր-ցերեկ, որ կարողանամ պահել ինձ ու դստերս:Արմանի հետ ծանոթացել ենք համալսարանում: Բոլորն ասում էին, որ մենք իրար համապատասխան չենք. ես հասարակ ընտանիքից եմ, իսկ նա հարուստ ծնողներ ունի: Իրականում, բոլորն իրավացի էին: Երբ բաժանվեցինք, ես մնացի միայնակ՝ դեռ չծնված փոքրիկիս հետ: Վերջին անգամ հանդիպել ենք դատարանում:

Այնտեղ հաստատեցինք հայրությունը և այդ պահից սկսած նա ամեն ամիս ալիմենտներ է փոխանցում: Գոնե դրա համար շնորհակալ եմ: Ամբողջ գումարը մի կողմ եմ դնում, որ ապագայում դստերս կարողանամ ուսման տալ:Աղջիկս իսկական գեղեցկուհի է, շատ է նման հորը, ցավոք, նրան երբեք չի տեսել:

Այս կիրակի սպասարկում էինք հերթական հարսանիքը: Մեզ լավ գումար էին խոստացել, այնպես որ շատ ուրախ էի դուրս եկել աշխատանքի: Որքան մեծ էր զարմանքս, երբ ներս հրավիրեցին փեսային, և եկավ…նախկին ամուսինս: Նա նույնիսկ չճանաչեց ինձ. դե դա բնական է, գեղեցկուհուց՝ տանջված տիկնոջ էի վերածվել:Սկզբում ուզում էի փախնել…այդ ես պիտի նստած լինեի հարսի զգեստով, իսկ նա էլ ափսեներ տաներ-բերեր…բայց ոչ, իրականությունն ինձ համար չափազանց դաժան էր: Բոլորը նրանց երջանկություն էին մաղթում, հարսիկն էլ շատ լավիկն էր, երիտասարդ գեղեցիկ աղջիկ էր: Երեկոյի ավարտին նրանց սկսեցին շուտափույթ համալրում ցանկանալ:

Ամենից շատ ոգևորված էր չկայացած սկեսուրս: Նա ասում էր, որ երազում է թոռների մասին: Ինձ մի կերպ էի զսպում, որ չմոտենամ բարձրախոսին և պատռեմ նրա դեմքը…բայց լռեցի:Ես ուրախ էի, որ ինձ ոչ ոք չի ճանաչել: Արագ-արագ աշխատում էի, իսկ վերջում ադմինիստրատորը տվեց իմ աշխատավրձ, նաև առանձին ծրար՝ ասելով, որ դա փեսայի մոր կողմից է: Բացեցի այն, մեջը կար 70 000 դրամ: Ուրեմն ճանաչել է ինձ…

Եկա տուն, նայեցի քնած դստերս, սկսեցի արտասվել: Ինչպե՞ս կարող է այս փոքրիկ հրեշտակը չհետաքրքրել հարազատ հորը, տատիկին և պապիկին…Ինչպես կարելի է թքած ունենալ հարազատ երեխայի վրա: Սիրտս ցավում է, պատկերացնում եմ, թե նրա մանկությունը որքան կտարբերվի իր հոր երեխաների մանկությունից…ուղղակի ցավալի է…

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ