Նստած էր մետրոյի վագոնում՝ հարսանեկան զգեստով…թաքցնում էր աչքերը…

—Այդպես պատահում է միայն հեքիաթներում…վատ հեքիաթներում…-մտածում էր Ալինան: Այդ օրը, որը պիտի լիներ իր կյանքի ամենաերջանիկ օրը, դարձավ ամենազզվելին…Առավոտյան Ալինան արթնացավ, բայց որոշեց չզանգել Էրիկին: Լվացվեց, սկսեց պատրաստվել իր հարսանիքին: Նա այնքան էր երազել, սպասել այդ օրվան…

Էրիկը նույնպես չզանգեց, բայց դա զարմանալի չէր. իրենք որոշել էին հանդիպել ակտերի գրանցման գործակալության մոտ:2 ժամ անց Ալինան ընկերուհիների, հարազատների և քույրերի հետ միասին պայմանավորված տեղում էր, բայց իր սիրելին չկար: Ալինան զանգեց, բայց պատասխանեց մի կին.

—Էրիկը չի կարող խոսել: Նա լոգանք է ընդունում:

Ալինան չէր հավատում ականջներին, կարծում էր, թե մեկի չար կատակն է: Որոշեց ոչ մեկին ոչ մի բան չասել և սպասել, առավել ևս մինչև պայմանավորված ժամը դեռ 40 րոպե կար: 20 րոպե անց եկավ Էրիկի հայրը՝ որդու ականջից բռնած: Հայրը կատաղած էր, գոռում էր որդու վրա.
—Որոշե՞լ ես ինձ խայտառակել ողջ քաղաքով մեկ:

Էրիկը առանց Ալինայի ծնողներին ու հորը նայելու՝ ասաց.
—Ես ուրիշին եմ սիրում: Չեմ ամուսնանա նրա հետ: Ներեք ինձ:

Ալինան լուռ հեռացավ, տաքսի կանգնեցրեց և գնաց: Իսկ հետո էլ իջավ մետրոյի կայանի մոտ. նա ուղղակի չէր ուզում ապրել:Մարդիկ շշնջում էին՝ նայելով Ալինային, ոմանք կարծում էին, թե թմրամոլ է, ոմանք էլ խելագարի տեղ էին դնում նրան:

Ալինան չդիմացավ և գոռալով ասաց.
-Լքել է փեսացուս, ուրիշին է գտել…ես հիվանդ չեմ, խելագար չեմ…ուղղակի լքված եմ…Այսօր պիտի ամուսնանայինք, իսկ նա ուրիշի հետ է: Ահա և վերջ:

Մի րոպե լսվում էր միայն մետրոյի վագոնի աղմուկը, իսկ մի րոպե անց Ալինային սկսեցին մոտենալ ուղևորները.
—Քո բախտը ուղղակի բերել է, որ ամեն ինչ այսպես է ավարտվել… դու ավելի լավին ես արժանի…

Իսկ Ալինան ոչ ոքի կարծես չէր լսում…նրա ձեռքից մի կին բռնեց և դուրս տարավ վագոնից…Հույս ունենք, որ նրա մոտ ամեն ինչ լավ կլինի…

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ