Երբեք չէի մտածի, որ իմ կյանքում նման բան կլինի… մայրս փաստացի հրաժարվել է ինձանից

Երբեք չէի մտածի, որ կյանքումս այնպիսի շրջան կլինի, երբ պիտի պայքարեմ՝ մորս կողմից ուշադրության արժանանալու համար:

Ես ընդամենը 20 տարեկան եմ, բայց նրան պետք չեմ: Նա իր ամբողջ ժամանակն ու ուշադրությունը տրամադրում է իմ 12 տարեկան քրոջը: Եվ եթե նախկինում դա այնքան էլ չէր զգացվում, երբ դարձա 18 տարեկան, համոզվեցի, որ էլ պետք չեմ մորս: Նա այնքան սառը և անտարբեր է իմ հանդեպ:

Անկեղծ ասած, չգիտեմ, թե դա ինչի հետ է կապված: Կարծում եմ, դրա համար պատճառ չկա: Մեր ընտանիքը միշտ համերաշխ է եղել: Երբ մի քանի տարի առաջ մահացավ հայրս, մենք կարողացանք դիմանալ վշտին միայն միմյանց աջակցելու և օգնելու շնորհիվ: Իսկ հիմա ի՞նչ…

Հարազատ մայրս հրաժարվում է ինձանից:Մորս վարքն անհասկանալի է նույնիսկ տատիկիս համար: Նա էլ փորձել է խոսել հետը, հասկանալ, բացատրել, բայց ոչինչ չի ստացվել: Այժմ տատիկիս հետ եմ ապրում, իսկ մայրս ու քույրս մնացել են մեր տանը:

Չեմ կարող խոսել որևէ մեկի հետ: Ընկերուհիներիս և հասակակիցներիս հետ նման բան չի եղել, նրանք բոլորն էլ ապրում են նորմալ ընտանիքներում:

Միայն տատիկիս հետ կարող եմ երբեմն կիսվել, բայց նրա համար այս ամենը շատ ցավալի է, այնպես որ փորձում եմ ավելորդ անգամ չտխրեցնել նրան: Տատիկս ասում է, որ ուղղակի չի ճանաչում հարազատ դստերը…

Մայրս կրտսեր քրոջս ասել է, որ գնացել եմ սովորելու, դրա համար էլ իրենց հետ չեմ ապրում:

Բնականաբար, ես նրան չպատմեցի, որ սա եղել է մորս կամքը, չեմ ուզում ազդել երեխայի հոգեկանի վրա՝ իմ ու մորս վեճերով, առանց այն էլ խեղճը վաղ տարիքից առանց հայրիկի է մնացել: Դա իմ կողմից մեծ սխալ կլինի:

Մի խոսքով, չգիտեմ՝ ինչ է լինելու, բայց մի բանում վստահ եմ. մեր նախկին համերաշխ և սիրով լի ընտանիքը կմնա միայն իմ երազներում…

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий