Գտա կնոջս գաղտնի ֆլեշ կրիչը՝ սովորական սանրի մեջից…միացրեցի և քարացա՝ դրա պարունակությունը տեսնելով

Երեկ առավոտյան շտապում էի և իմ սանրը չգտնելով՝ վերցրեցի կնոջինս: Պատահաբար այն ընկավ
ձեռքիցս, և լոգարանի հատակի սալիկին հարվածելուց հետո՝ սանրի ներքևի հատվածը բացվեց: Վերցնում եմ
սանրը գետնից և մեջը ինչ-որ թաշկինակ եմ տեսնում:
Աշխատանքից ուշանալու մասին մտքերը դուրս թռան գլխիցս. հետաքրքասիրությունս այդ պահին ամեն
ինչից վեր էր:Ես այն մինչ այդ երբեք չէի տեսել: Կարծես ինչ-որ ֆիլմից հատված լիներ:Բնականաբար չէի
կարող առանց ուշադրության թողնել ֆլեշ կրիչը, դրա համար էլ շտապեցի համակարգչի մոտ:
Բարեբախտաբար, կինս ու որդիս արդեն տանը չէին:

Կրիչն ուներ մեծ հիշողություն, բայց այն գրեթե լցված էր ֆայլերով: Մեջը կային բազմաթիվ համարակալած թղթապանակներ՝ սկսած 2005 թվականից և մինչև 2019:Բացում եմ թղթապանակներից մեկը, այնտեղ
գրված են ամիսների անվանումները, 2013-հունիս, 2013-հուլիս…Յուրաքանչյուրի մեջ կային մի քան ֆայլեր:
Բացեցի դրանցից մեկը, իսկ մեջը տեքստ էր և լուսանկար:

—Այսօր հանդիպեցի հայրիկիս: Շատ եմ նրան կարոտում: Ցավում եմ, որ մենք միասին չենք ապրում…

Մի քանի ֆայլ բացելուց հետո հասկացա, որ դա կնոջս անձնական օրագիրն է: Ես երբեք չեմ իմացել դրա
մասին: Իսկ հիմա նրա մանրամասն պատմությունն իմ ձեռքերում է: Ուզում էի գտնել այն ամենը, ինչ նա
գրել է իմ մասին, բայց ինչ-որ բան ինձ հետ պահեց…Դա կամ խիղճս էր, կամ սերը…Ես կտրուկ հանեցի ֆլեշ
կրիչը և դրեցի սանրի մեջ:Հիմա չգիտեմ, թե ինչ անեմ: Հասկանում եմ, որ չի կարելի կարդալ, այդ կերպ ես
կներխուժեմ ուրիշ մարդու հոգու մեջ, եթե կինս իմանա, հաստատ կնեղանա, բայց հետաքրքրասիրությունս
ինձ հանգիստ չի տալիս:

Հոգեբանորեն սա շատ դժվար է: Անկեղծ, չգիտեմ որն է ճիշտ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ