-Արագ տեղդ զիջիր ինձ, դու էլ հո հղի չես․․․կոպիտ և զայրացած ձայնով ասաց ինձ մի կին

Այս պատմությունն ինձ հետ տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, երբ հղի էի իմ առաջնեկով։ Ապրում էինք փոքր քաղաքում, որտեղ կա մի հիվանդանոց, մի դպրոց և մի մանկապարտեզ։ Հիվանդանոցի կանգառից հիմնականում նստում էին հղի կանայք, ովքեր եկել էին կոնսուլտացիայի։Եվ ի վերջո, ինձ էլ բախտ վիճակվեց հայտնվել այդ երջանիկ կանանց թվում։ Գնացել էի բժիշկի մոտ՝ հերթական ստուգման։

Կանգառում հանդիպեցի մեր հարևանուհու հարսին, նա նույնպես բալիկի էր սպասում։ Սկսեցինք զրուցել, կիսվել մեր տպավորություններով, իսկ երբ եկավ ավտոբուսը, միասին նստեցինք։

Մեզ հետ ավտոբուս բարձրացան մի քանի ուրիշ կանայք, նրանց նույնպես տեսել էի պոլիկլինիկայում։ Ազատ տեղեր շատ կային, և բոլորս էլ կարողացանք նստել։Հաջորդ կանգառում միջին տարիքի մի կին բարձրացավ, զայրացած հայացք գցեց՝ հայտնաբերելով, որ ազատ տեղեր չկան, սկսեց բարձր խոսել․

—Այս ինչ անպիտան և անշնորք երիտասարդություն է։ Մեծերին նույնիսկ տեղ չեն զիջում։ Մեծահասակներին, սիրելիս, ի գիտություն քեզ, պետք է զիջել, — ասաց նա՝ նայելով ծանոթիս։
—Կներեք, բայց ես չեմ կարողանում կանգնել, ինձ վատ եմ զգում, սիրտս խառնում է,- հանգիստ և հարգալից տոնով տոնով պատասխանեց նա։
—Սիրտն է խառնում․․․ խառնում է, տաքսի նստիր։

Հետո պտտվեց իմ կողմ և խիստ ձայնով շարունակեց․

—Գոնե դու վեր կենայիր, թե՞ դու էլ ես հղի։
—Այո, հղի եմ։

Հետո նա նայեց բոլոր կանանց, և նրանք հերթով ասացին, որ հղի են։ Ուղևորները ժպտում էին, կնոջ ագրեսիան էլ քիչ-քիչ նվազում էր։

Ի վերջո, մի տղամարդ իր տեղը զիջեց նրան։Կատակը կատակ, բայց չի կարելի անծանոթ մարդկանց վիրավորել և պահանջել տեղը զիջել։ Գուցե նա այնպիսի խնդիրներ ունի, որոնց մասին խոսել չի ուզում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ
Добавить комментарий