Մեր պատմության հերոսի մասին պիտի բոլորն իմանան: Նրա անունը Մաշա է, և նրան համարում էին
սովորական կատու, մինչ այս միջադեպը:Կատուն անտուն է, սակայն դա իրեն չի խանգարում փրկել
մարդկանց:
Հարևանները նրան հաճախ են կերակրում և թողնում, որ մնա տաք միջանցքում:Մաշան սովոր է
եղանակային սարսափելի պայմաններին, նրան չի վախեցնում ոչ ձյունը, ոչ անձրևը, ոչ քամին…
Սա տեղի է ունեցել Օբնինսկում, երբ կատուն սկսեց նկուղից տարօրինակ ձայներ արձակել, կարծես
օգնության էր կանչում Բնակիչներից մեկը՝ լսելով կատվի մլավոցն ու մռնչոցը, գնաց նրա մոտ:
կինը սարսափով է հիշում, թե ինչպես հայտնաբերեց արկղի մեջ պառկած երեխայի, որին գցել եին սառը
նկուղ և դեռ ողջ էր նրա հաշվին, որ կատուն այդ ընթացքում տաքացնում էր նրան:
Երեխան ընդամենը 12 շաբաթական էր: Բժիշկներն ասացին, որ փոքրիկն առնվազն երկու ժամ մնացել է
արկղի մեջ:
Եթե չլիներ հոգատար անտուն կատուն, ապա երեխան գուցե և չապրեր:Երբ երեխային տարան շտապ
օգնության մեքենայով, կատուն դեռ երկար էր վազում մեքենայի հետևից և մլավում…