-Դու խիղճ չունես․․․ առաջին կուրսում ապրում էի խորթ հորս մոր տանը․․․

Մենք փոքր քաղաքից ենք, հայրս վաղուց է մшհшցել, իսկ մայրս ամուսնացել է, երբ 15 տարեկան էի։ Խորթ
հորս հետ չեզոք հարաբերություններ ունենք, և նրա հետ երբևէ վեճեր կամ տհաճություններ չեն եղել։Եկավ համալսարանում սովորելու ժամանակը։ Երազում էի Երևանում ապրել, այնտեղ գնալ դասի։ Խորթ հայրս
խոսեց իր մոր հետ, ով մայրաքաղաքում բնակարան ունի և միայնակ է ապրում։ Բարեբախտաբար, այդ կինը
թույլ տվեց, որ ապրեմ իր տանը։

Բնական է, որ ինձանից գումար նա չէր վերցնում, բայց շատ պահանջկոտ էր։ Պայմաններից մեկն էր, որ
տուն վերադառնամ մինչ ժամը 21։00-ն, որպիսի իրեն չխանգարեմ քնել։Դա ինձ համար խնդիր չէր, բայց
եկավ մի շրջան, երբ մեր դասաժամերը փոխեցին, արդեն սկսեցինք երկրորդ հերթափոխով գնալ դասի, և ես
այլևս չէի հասցնում 9-ին լինել տանը։

Առաջին երեկոն էր, որ եկա 21։30։ Կարծես ամեն ինչ լուռ է։ Իսկ ահա առավոտյան․

-Մարիամ, երեկ այնքան էիր աղմկում, ես ամեն ինչ լսեցի։
-Իսկ ինչի՞ աղմուկն էր։
-Դռան փականը շատ ուժեղ փակեցիր։

Լավ, հաջորդ երեկոն է։ Դանդաղ բացում եմ, կարծես եկել եմ կողոպտելու։ Առավոտյան․

-Մարիամ, դու ինձ երեկ կրկին արթնացրեցիր։
-Հա՞։ Ինչի՞ց արթնացաք։
-Կոշիկներդ արձակելու ձայնը լսեցի։

Երրորդ փորձն է․ այս անգամ էլ արթնացել էր սենյակիս լույսը վառելու ձայնից։
Չորորդ օրը կոշիկներս հանեցի դռան հետևում, զգույշ բացեցի փականը, մտա սենյակ և լույսը չվառեցի։

Առավոտյան․

-Մարիամ, դու ինձ որոշել ես խելագարությա՞ն հասցնել։ Դու խիղճ ունե՞ս։
-Բայց այս անգամ ի՞նչը այնպես չէր։
-Երեկ այնքան լուռ էիր մտել, կարծում էի, դեռ չես եկել, մինչև ժամը 4-ը անհանգստանում էի, իսկ դու քեզ
համար քնած էիր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ