Կինը գոռում էր,որ ծննդատանից բերած երեխան իրենը չէ

Վիկան ամուսնացավ Արկադիի հետ երկու տարի

առաջ եւ շարժեց բոլոր ընկերուհիների ու ծանոթների նախանձը: Արկադին քաղաքի մեծահարուստներից էր,
երկու անգամ մեծ էր գյուղից եկած Վիկայից:Վիկան սիրահարվեց Արկադիին առանց իմանալու նրա
ունեցվածքի մասին:

Նրանք ծանոթացան առավոտյան վազքի ժամանակ, զրուցեցին ու օր օրի մտերմացան:Ամուսնացան: Կարճ
ժամանակ անց Վիկան հղիացավ: Ծնվեց առողջ տղա, ում անվանակոչեցին Արկադիի հոր պատվին՝ Պավել:
Երեխային տվեցին հոր գիրկն ու ճանապարհեցին տուն:Տանը Վիկան գրկեց երեխային ու ճչաց. «Սա իմ
երեխան չէ»: Արկադին մտածեց, որ կնոջ մոտ հետծննդաբերական դեպրեսիա է:Բժիշկը նրան
հանգստացնող ներարկեց:

Սակայն հաջորդ օրը ամն ինչ կրկնվեց նորից: Վիկան հրաժարվում էր մոտենալ ու կերակրել
երեխային:Արկադին արդեն ուզում էր հոգեբույժի դիմել, բայց նախ արեց արյան ԴՆԹ անալիզ: Արդյունքում
պարզվեց, որ երեխան իսկապես նրանցը չէ:Արկադին գործի դրեց բոլոր հնարավորությունները երեխային
գտնելու համար:

Ահա թե ինչ պարզվեց:Արկադիի աջ ձեռքը՝ Գենադին համաձայնության գալով բուժքրոջ հետ փոխել է
երեխային, նրա փոխարեն դնելով ծնողների կողմից լքված փոքրիկի, իսկ Արկադիի որդուն վերցրել է՝
հետագայում նրա ունեցվածքին տիրանալու մտադրությամբ:

Երեխային վերադարձրին Վիկային, ով կարծես վերականդանացավ ճահճում խեղդվելուց հետո:Սակայն
ինչպես վարվել մյուս երեխայի հետ, ում լքել ես իսկական ծնողները:Փոքրիկին Վիկան ու Արկադին
չվերադարձրին հիվանդանոց, այլ որդեգրեցին: Չէ որ երկու որդին կրկնակի երջանկություն է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ