Ինչպես որակյալ և մաքուր մեղրը տարբերել կեղծից. շատ պարզ մեթոդ

Մեղր ընտրելիս առաջին հերթին ուշադրություն դարձրենք գույնին և քաշին:

1 լիտր մեղրը պետք է կշռի 1,4 կգ։ Ջրում լուծելիս նստվածք չի առաջացնում։ Փոքր բաժակի մեջ մեղրին մի
քիչ ջուր խառնեք և մի կաթիլ յոդ լցրեք։

Եթե կապտեց, ուրեմն՝ մեղրը կեղծված է։Մեղրը կարող է ունենալ բաց դեղինից մինչև դարչնագույն երանգ։ Պետք է անպայման լավ բույր ունենա։

Մեղրը ծորացնելիս հոսքը չպիտի կտրվի եւ շերտ-շերտ հավաքվի ամանի մեջ։ Մեղրով լի ամանի մեջ լավաշի
փոքրիկ կտոր դրեք․ եթե այն չոր մնա ու չփափկի, ուրեմն՝ մեղրն անարատ է։

Մեղրը չպիտի փրփրի: Եթե մեղրի մակերեսին փրփուր կա, թթվահոտ ունի, գազեր են արտադրվում մեղրով
տարայի մեջ, նշանակում է, որ մեղրը «հասունացած» չէ, շատ ջրային մաս է պարունակում: Այսպիսի մեղրը
պետք է ամանով դնել գոլորշու վրա և տաքացնել քսան րոպե:

Այն չի թթվի, բայց օգտակար նյութեր արդեն չի կրի իր մեջ: Մեղրը բացեք ջրով 1:2 հարաբերությամբ: Պետք
է պղտոր հեղուկ ստացվի:Մեղրի լուծույթը երկու մասի բաժանեք: Մի մասին մի քանի կաթիլ յոդ ավելացրեք:
Եթե հեղուկը կապտի, ապա մեղրի մեջ օսլա կա:

Նայենք մյուս կեսին: Եթե նստվածք կա, վրան քացախ կաթեցրեք: Եթե նստվածքի մեջ կավճային մաս կա, այն կփրփրի:

Լավ մեղրը երկար պահելու դեպքում այն պնդանում է, քարանում: Իսկ եթե այն առաջվա պես ջրիկ է մնում,
այն անորակ է: Պնդացած մեղրը կարելի է գոլորշու վրա հալեցնել, դա նրա որակի վրա շատ չի ազդի:

Մեղրը պահում են ապակե, կերամիկական ամանների մեջ, որոնք ունեն լավ փակվող կափարիչներ: Հիշեք,
որ մեղրի կողքին չեն պահում սուր բույր ունեցող այլ մթերքներ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
24 ժամ